Բայդենը տրանսգենդեր կենդանիների վրա հսկայական փողեր է ծախսել. Կոնգրեսական Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. Դանիելյան Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ Գեւորգյան Բաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. Բալասանյան ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը Ռոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ) «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4) Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔ

«Ադրբեջանական ամեն փռշտոցին պետք չէ արձագանքել». Նորատ Տեր-Գրիգորյանց

Արխիվ 16-20

Արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակի, այս առումով հնարավոր ռազմական եւ քաղաքական զարգացումների ու անհրաժեշտ քայլերի մասին «Իրավունքը» զրուցեց 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ, որն, ի դեպ, ընդամենը երկու օր առաջ Է նշել իր ծննդյան 81-ամյակը:

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԵՆ ԽՈՍՔԱՅԻՆ ԱՅՍ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՄԵՋ»

Պարոն գեներալ, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե Բաքուն հակահրթիռային զենք ունի, որը կարող է կործանել Հայաստանում տեղակայված «Իսկանդերները»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գիտեք, ցանկալի չէ անդրադառնալ այս հարցին` այն դարձնելով պաշտպանության նախարարների միջեւ բանավեճի առարկա: Դրա համար հորդորում եմ` քիչ գրել այս մասին եւ չգովազդել: Օրինակ, ամերիկացիները Ռուսաստանի շուրջ տեղադրում են հակահրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են ռուսական հրթիռների ոչնչացման համար, որոնք էլ իրենց հերթին անհրաժեշտություն դեպքում կկիրառվեն ԱՄՆ-ի դեմ: Այսինքն` իրենք դեռ խրամատից գլուխները չհանած` միանգամից կոչնչացվեն: Նույնը կարելի է ասել «Իսկանդերի» մասին. երբ այն կիրառվի, Ադրբեջանը եթե հակահրթիռներ էլ չունենա, ապա հակազդման այլ համակարգեր կգործադրի, կամ էլ Թուրքիան նրան հակահրթիռներ կփոխանցի, որի մասին դեռ չեն ասում: Ամեն ինչ հնարավոր է, այսօրվա զենքը հուժկու ոչնչանցող միջոց է, եւ ամեն թույն ունի իր հակաթույնը: Այնպես որ, պետք չէ ադրբեջանական ամեն փռշտոցին արձագանքել: Եվ պետք էր ժամանակին, ուղղակի, լռել այս մասին, ոչ թե բոլորին հայտնի դարձնել, թե ստացված «Իսկանդերները» տրվել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Եկեք անկեղծ լինենք` պատկերացրեք, որ հարձակվել են Արցախի վրա, մենք էլ «Իսկանդեր» ենք կիրառել: Բայց չէ որ այն տրվել է Հայաստանին, բայց ոչ Արցախին, այսինքն` ստացվում է, որ Հայաստանն է հարված հասցնում Ադրբեջանին: Ուրեմն` Ադրբեջանը պետք է հարվածի այն ուղղությամբ, որտեղից այդ հրթիռները բաց են թողնել: Իսկ ինքն այդպիսի հրթիռներ չունի, ուստի` կարող է հարվածել Նախիջեւանից, որն իր տարածքն է համարվում: Սա շատ վտանգավոր երեւույթ է: Դրա համար էլ կրկին հորդորում եմ` մի քիչ խորը մտածել եւ շատ չխորանալ այս թեմայի մեջ: Առավել եւս, զինվորականները չպետք է մտնեն խոսքային այս մենամարտի մեջ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՑ ՊՈՒՏԻՆԸ ՂՐԻՄԻ ՀԱՐՑՈՒՄ»

Ի դեպ, մինչ փորձագետները պնդում են, որ արցախա-ադրբեջանական սահմանում նոր լայնամասշտաբ պատերազմ չի լինի, հենց երեկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե ղարաբաղյան կոնֆլիկտը կարող է թեժանալ նոր ուժերով: Ձեր դիտարկմամբ` ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել սահմանում:

– Դե իհարկե, կարող է տեղի ունենալ լայնամասշտաբ պատերազմ, եւ ոչ ոք դա չի հերքում: Ադրբեջանը կարծում է, որ այդ հողերը գրավվել են Հայաստանի կողմից: Իսկ Հայաստանը չի ապացուցում, որ այն գրավված չէ, հայկական է եւ ոչ օրինական ձեւով Ադրբեջանին փոխանցված հողերն ազատագրել է: Ավելին` անցկացված հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Հետեւաբար, Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես վարվեց ՌԴ նախագահ պարոն Պուտինը Ղրիմի հարցում, որը Խրուշչովի կողմից 1954 թվականին ոչ օրինական ձեւով տրվել էր Ուկրաինային, բայց հիմա հանրաքվեի միջոցով վերադարձվեց հայրենիքին: Եվ այն պարոն Պուտինը ճանաչեց, իսկ մենք չենք ճանաչում եւ չենք ապացուցում: Դրա համար էլ Ադրբեջանը, ոչ օրինական ձեւով չճանաչելով հանրաքվեն, պատերազմ սկսեց հայերի դեմ, որոնք դուրս էին եկել օրինական պայքարի: Ու մինչեւ այսօր էլ իրենք կարծում են, թե իբր հայերը գրավել են իրենց հողերը եւ պետք է վերադարձնեն այն: Ընդ որում` իրենք ցանկանում են վերադարձնել միայն տարածքը, իսկ ժողովրդին` ոչնչացնել: Սա շատ բարդ իրավիճակ է, ու այստեղ մեղավոր են երկու կողմերն էլ. մենք, որ չենք ապացուցում, որ սա մեր տարածքն է, եւ Ադրբեջանը, որ ասում է, թե իրենցն է եւ մեծ թվով զենք կուտակելով` պատրաստվում է նոր պատերազմի: Բայց չէ՞ որ այդ հողերը հայերը չեն «օկուպացրել», ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, այլ հայրենական պատերազմ են մղել` ադրբեջանական ագրեսիայի դեմ: Այնպես որ, այստեղ պետք է գործել մարդավարի, սառը դատելով եւ անտաղանդներին թույլ չտալ, որ մոտենան այս հարցին:

Բայց հայաստանյան քաղաքական գործիչներն ամենաբարձր մակարդակով բազմիցս ասել են, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարտության միջնորդ պետությունների գործառույթները` դրանով ազդարարելով նոր պատերազմի սկիզբը...

– Այո՛, շատ լավ տեղյակ եմ, բայց լսե՛ք, Ադրբեջանը վաղուց արդեն պատերազմում է: Ի՞նչ է, նախորդ տարվա ապրիլյան դեպքերը պատերազմ չէ՞ր, այսօր սահմանում տեղի ունեցող փոխհրաձգությունը պատերազմ չէ՞: Ամեն օր սահմանում կրակոցներ կան` Ադրբեջանը պատերազմում է, եւ մենք էլ պատասխանում ենք: Սա էլ պատերազմի մեկ այլ տեխնոլոգիա է, եւ նույն մարտավարությունն է, ինչ-որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էր, կոչվում է դիրքային պաշտպանություն եւ պատերազմ: Պատերազմը վաղուց է սկսվել, եւ վաղուց արդեն հայկական կողմը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը: Մի՞թե այս ամենն անհասկանալի է, պարոնա՛յք:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ»

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ի վերջո, այս ամենի նկատմամբ պետք է ա՞չք փակենք, լռե՞նք, թե՞ ինչ-որ կերպ փորձենք կանխել այս շարունակական գործընթացը:

– Ռուսաստանը այդ հանրապետությանը զենք է վաճառում օրինական ճանապարհով, քանի որ յուրաքանչյուր հանրապետություն իր պաշտպանության համար կարող է գնել զենք` որտեղից ուզում է, ինչպիսի զենք իրեն դուր է գալիս եւ որն իսկական է համարում: Ադրբեջանը զենք է գնում ե՛ւ Իսրայելից, ե՛ւ Բելառուսից, ե՛ւ Ուկրաինայից, իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող վաճառել: ՌԴ-ն անկախ պետություն է, իսկ թե որտեղ են այդ զենքը կիրառելու, սա արդեն այն հանրապետության խնդիրն է, որին վաճառել են զենքը: Այնպես որ, Ռուսաստանից շատ խիստ նեղանալ ցանկալի չէ: Իհարկե, մենք ռազմավարական գործընկերներ ենք, ՀԱՊԿ անդամներ ենք, բայց Ռուսաստանը կոմերցիոն գործերով էլ է զբաղվում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից ազնիվ կլիներ, եթե Ադրբեջանին ասեր` ո՛չ ընկերներ, ես հարգում եմ ձեզ, բայց դուք այդ զենքը կիրառում եք Հայաստանի դեմ, որն իմ ռազմավարական գործընկերն է, դրա համար էլ ես ձեզ զենք չեմ վաճառի: Իսկ եթե վաճառեմ էլ, դուք խոսք տվեք, որ իմ զենքը չեք կիրառի Հայաստանի դեմ,  բայց իրենք այդպես չեն վարվում: Բնական է, այս առումով մենք կարող ենք հայտարարություններ անել, բողոքել, բայց, գիտեք, դրանից օգուտ չկա, սա մնալու է Ռուսաստանի իշխանության խղճին: Իսկ ինչո՞ւ ենք մոռանում Իսրայելի մասին, չէ որ իրենք այնքան անօդաչու սարք վաճառեց Ադրբեջանին, որ հենց այդ անօդաչու սարքերով էլ սկսեցին ապրիլյան պատերազմը, ուրեմն` պետք է մատ թափ տալ նաեւ Իսրայելի վրա: Մինչդեռ ՄԱԿ-ի միջազգային օրենքների համաձայն` արգելվում է զենք վաճառել ագրեսոր, հատկապես ահաբեկչական հանրապետությանը: Ու այս մասին մերոնք հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է հարց բարձրացնեն:

Աշնանը նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ըստ Ձեզ` այս փուլում ինչի՞ շուրջ կարող են բանակցություններ ընթանալ:

– Ըստ իս, Ադրբեջանի հետ բանակացություններ վարելը ցանկալի չէ: Նախեւառաջ պետք է բանակցել ՌԴ-ի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ բոլշեւկյան բյուրոն 1921 թվականի հուլիսի 5-ին վերցրեց Ղարաբաղ անունով երկիրը Խորհրդային Հայաստանից եւ տվեց նոր-նոր ստեղծված Ադրբեջան անունով թուրքական երկրորդ հանրապետությանը: Ստացվում է` ո՞վ է մեղավոր: Եվ երկրորդ` երբ հանրաքվե անցկացվեց, եւ Արցախն իրավունք ուներ դուրս գալ Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից, բայց այստեղ էլ Գորբաչովի մատն էր խառը: Արդյունքում ՄԱԿ-ը ճանաչեց Ադրբեջանի դուրս գալը Խորհրդային Միությունից, իսկ Ղարաբաղինը` ոչ: Այսքանից հետո` ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարել, իհարկե Ռուսաստանի, որն իրավահաջորդն է ԽՍՀՄ-ի եւ կարող է հետ կանչել նախկին պայմանագրերը: Իսկ եթե հարց ծագի, թե ՌԴ-ն` որպես իրավահաջորդ, ինչու  Կալինինգրադը չի վերադարձնում Գերմանիային, դրան էլ պատասխանեմ` սա պատերազմի օրենքն է, այն տարածքում, որտեղ պատերազմ է, վերջում տարածքը մնում է նրան, ով հաղթում է: Սա իմ կարծիքը չէ, այլ տրամաբանությունն է ենթադրում, որը մերոնք առաջ պետք է տանեն, բայց չեն դիմում, չեն բացահայտում, չեն աղմկում ՄԱԿ-ում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բայդենը տրանսգենդեր կենդանիների վրա հսկայական փողեր է ծախսել. ԿոնգրեսականՎաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. ԴանիելյանԿրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ ԳեւորգյանԲաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. ԲալասանյանՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ ԷԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՌոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔՌուսական բանակն ամբողջությանբ գրավել է ՏորեցկըՀայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանությունԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔՆիկոլի պլան «Հովիկը»Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեցԱլիևը սայթաքեց, պետք է ազատվել Նիկոլից և վերադարձնել Արցախը. Հայկ Բաբուխանյան«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. ՀովասափյանԿիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՀայաստաանում ամուսնալուծությունների թիվն աճում է (տեսանյութ)Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանելՔյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՓաստինֆոՍա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է․ Հայկ ՍարգսյանՄեղրի օգտակարության միֆըԱդրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբանԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնենՀարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԲաքուն կդադարեցնի Ռուսաստանի տան գործունեությունը (տեսանյութ)Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համարԵրբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ ԳևորգյանԿխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօրԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Երկար ժամանակ ջուր չի լինիԻնձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասինՀայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանումԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներըԿրասնոդարի ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական փողոցում կուրծքը մերկացրած աղջկան (Տեսանյութ)Գազ չի լինիԲերիան զոհվել է ուկրաինական ռազմաճակատումՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԼույս չի լինիԻնչու Ալիեւը որոշեց կտրուկ դեմ գնալ Մոսկվային. Ռուսական աղբյուրՓաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ՀՀ֊ի համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում, իր համար՝ նույնպես
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top