Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Չեխովյան փոքր պաշտոնյայի մեծ ողբերգությունն «Արմմոնո-24»-ում

Լուսանկարներ

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը մասնակցեց «Արմմոնո» 24-րդ միջազգային փառատոնին՝ ներկայանալով Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքի հիման վրա բեմադրված մոնոներկայացմամբ։ Ինչպես նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, «Արմմոնո»-յի եւ քոլեջի համագործակցությունն արդեն բարի ավանդույթ է դարձել:

Ներկայացումը պատմում է փոքր պաշտոնյայի մասին, որը պատահական մի միջադեպից հետո հայտնվում է անհեթեթ, բայց միաժամանակ խորապես ողբերգական իրավիճակում՝ բացահայտելով մարդկային վախերի, ծառայամտության եւ արժանապատվության կորստի թեմաները։ Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը՝ առանձնանալով իր արդիականությամբ, դերասանական արտահայտիչ խաղով եւ հետաքրքիր բեմադրական լուծումներով։

«ՉՆԱՅԱԾ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՌԵԺԻՍՈՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ՆՐԱ ՄԵՋ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԿԱ»

«Իրավունք»-ի հետ զրույցում քոլեջի դասախոս, ներկայացման ռեժիսոր ԱՆԱՀԻՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ փակագծեր բացեց, թե ինչպես ծնվեց այս ներկայացումը:

Ինչո՞ւ որոշեցիք հենց այս գործը բեմադրել։

Անկեղծ ասած, սկզբում այս գործը նախատեսված էր ներկայացնել Ռուսաստանում՝ ԱՊՀ «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթին։ Այնտեղ պահանջվում էր մոտ 10 րոպեանոց ներկայացում, իսկ այս գործը հենց այդ ձեւաչափին համապատասխանում էր։ Բացի այդ, այն ներկայացվում էր ռուսերենով, որպեսզի տեղական հանդիսատեսն էլ կարողանա ընկալել։ Ուրախ եմ, որ այստեղ եւս թույլատրվում է խաղալ ռուսերենով Չեխով։

Ինձ գրավեց նաեւ թեմայի արդիականությունը։ Չէ որ նույնիսկ այսօր հանդիպում ենք չինովնիկների, որոնք իրենց կարիերայի համար պատրաստ են ամեն ինչի։ Այդ պատճառով ընտրեցի այս գործը՝ ցույց տալու համար, որ նման ապրելակերպը կարող է ողբերգական ավարտ ունենալ, եւ բոլոր պլանները մնան անկատար։

Լեզվական դժվարություններ եղե՞լ են։

Ո՛չ, այս դեպքում գրեթե դժվարություններ չկային։ Դերակատարը՝ մեր ուսանող Պարգեւը, թեեւ ավարտել է հայկական դպրոց, բայց ընտանիքում ռուսերեն են խոսում, ինքն էլ Արցախից է։ Այդ պատճառով նրա հետ աշխատելը շատ հեշտ էր։ Նախորդ ուսանողի դեպքում, օրինակ, մոտ վեց ամիս միայն լեզվի վրա աշխատեցինք:

Բեմադրությունը բոլորովին չէր զիջում փառատոնին մասնակցած այլ ներկայացումներին, որտեղ բեմում պրոֆեսիոնալներ էին։ Սա ավելի շատ ուսանողի՞,  Ձեր ներդրմա՞ն, թե՞ քոլեջի մասնագիտական լավ կրթության արդյունքն է։

Կարծում եմ՝ երեքի համադրությունն է։ Ուսանողը շատ տաղանդավոր է, ես շատ եմ սիրում Պարգեւին։ Չնայած նա «Ռեժիսուրա» մասնագիտությունում է սովորում, ապագայում ռեժիսոր է դառնալու, նրա մեջ դերասանական մեծ ներուժ կա։ Բեմում շատ բնական է, պարզապես այս անգամ փոքր-ինչ հուզված էր, ինչը նորմալ է։

Ասում են՝ թատրոնում մոնոներկայացումը ամենադժվար ժանրն է։ Ի՞նչ կասեք այս մասին:

Ավելի դժվար է դերասանի համար, որովհետեւ նա միայնակ պետք է պահի դահլիճի ուշադրությունը։ Ռեժիսորի համար այդքան բարդ չէ, իսկ դերասանը պետք է կարողանա կառավարել հանդիսատեսին։ Ինձ համար, ընդհանուր առմամբ, բեմադրելը մեծ հաճույք է։ Ամեն տարի փորձում եմ գոնե մեկ ներկայացում բեմադրել։ Մոնոն ընտրեցի նաեւ գործնական պատճառներով. երբ դերասանները շատ են, հաճախ խնդիրներ են առաջանում։ Իսկ այստեղ մեկ մարդ է, եւ աշխատանքը ավելի հանգիստ է ընթանում։

— Առաջիկայում նոր ներկայացումներ կլինե՞ն՝ Ձեր ռեժիսուրայով:

Այո՛, արդեն մտածում եմ նոր ներկայացման մասին։ Շատ եմ ուզում բեմադրել Ավգուստ Ստրինդբերգի ստեղծագործություններից մեկը։ Շատ եմ սիրում նրա գործերը։ Տեսնենք՝ ուսանողները որքանով կհաղթահարեն այդ նյութը։

«ԻՆՉՔԱՆ ԲԵՄԸ ՄԵԾ Է, ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԵՍ ԽԱՂՈՒՄ»

Չեխովյան հերոսներ էկզեկուտոր Իվան Դմիտրիեւիչ Չեռվյակովին, նրա կնոջը եւ գեներալ Բրիզժալովի եւ հեղինակ-պատմիչի կերպարները կերտած ՊԱՐԳԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԸ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող է: Ներկայացման եւ փառատոնին մասնակցության մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

Հեշտությա՞մբ տրվեց Ձեզ այս ներկայացումը, հատկապես ռուսերենով:

Ինձ համար ընդհանուր առմամբ հեշտ էր, քանի որ փոքր տարիքից ռուսերեն եմ լսել։ Ավելի դժվար էր բառերի ճիշտ արտասանությունը, հատկապես որոշ հնչյունների հետ կապված, բայց համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել դա, եւ հետո արդեն ամեն ինչ ավելի հեշտ էր տրվում։ Ինձ համար դժվար չէր ո՛չ կերպարի մեջ մտնելը, ո՛չ էլ ներկայացումից հաճույք ստանալը։

Մոնոներկայացումը համարվում է ավելի բարդ ժանր։ Դուք բեմում միանգամից մի քանի կերպար էիք կերտում։ Բա՞րդ էին այդ անցումները։

Անցումներն ինձ համար այդքան էլ դժվար չէին, որովհետեւ ինձ թվում է՝ առօրյա կյանքում էլ մեր ներսում տարբեր կերպարներ կան։ Պարզապես, բեմում, երբ ամբողջ ուշադրությունը քո վրա է, պետք է կարողանաս հստակ կերպարանափոխվել։ Ինձ համար դա նույնիսկ ավելի հետաքրքիր էր, որովհետեւ հնարավորություն ունեի ցույց տալու չորս իրարից լրիվ տարբեր կերպարներ։ Ուզում էի, որ հանդիսատեսն էլ իր մեջ ինչ-որ ասոցիացիաներ գտնի ու որոշ չափով «կերպարանափոխվի» այդ կերպարների հետ։

Սիրեցի՞ք Ձեր կերտած կերպարներին, թե՞ հակառակը։

Չորս կերպարներին էլ շատ եմ սիրում, բայց հատկապես Չերվյակովին՝ գլխավոր հերոսին, որն անընդհատ ներողություն խնդրելուց վերջում մահանում է։ Ինձ համար այդ կերպարը շատ իրոնիկ է։ Անտոն Չեխովն այդ կերպարով ցույց է տալիս մարդկանց, որոնք այնքան են վախենում ինչ-որ բան կորցնելուց՝ աշխատանք, դիրք, հեղինակություն, որ արդյունքում հենց իրենք են կործանում իրենց կյանքը։ Գեներալի կերպարը ավելի տիպական է՝ մարդ, ով արդեն չի դիմանում իրեն անհանգստացնող իրավիճակին։ Իսկ գրողի եւ կնոջ կերպարները, կարծում եմ, ավելի հեշտ էին տրվում։

Բեմում լարվածություն զգո՞ւմ էիք, հատկապես որ ելույթ էիք ունենում քոլեջի բեմում, որտեղ բոլորը Ձեզ ճանաչում են։

Բեմի վրա լարվածություն գրեթե չեմ զգում։ Կարծում եմ՝ դա արդեն անցել է բազմաթիվ ելույթներից հետո։ Ավելի շատ կա հաճելի հուզմունք ու ոգեւորություն, որ պետք է լավ խաղամ, ներկայացումը դուր գա մարդկանց։ Անկեղծ ասած, ավելի շատ անհանգստանում էի, որ ընկեր Մազմանյանին դուր գա իմ խաղը, որովհետեւ շատ էի սպասում նրա արձագանքին։

«Արմմոնոն» առաջի՞ն փառատոնն էր, որին մասնակցեցիք:

Այո՛, առաջինն էր։ Հուսով եմ՝ վերջինը չի լինի (ծիծաղում է, - հեղինակ):

Դուք նաեւ Օպերայի բեմում եք հանդես գալիս, սա՞ է Ձեզ օգնել հաղթահարել բեմական վախերը:

Այո՛, շատ է օգնել։ Մոտ երեք տարի առաջ ավելի վախով էի մոտենում բեմին, բայց հիմա արդեն հաղթահարել եմ դա։ Մեծ բեմում ելույթ ունենալուց հետո հասկանում ես, որ ինչքան բեմը մեծ է, այնքան ավելի մեծ հաճույքով ես խաղում։ Օպերային թատրոնում ընդգրկված եմ գրեթե բոլոր ներկայացումներում՝ սկսած բալետային ներկայացումներից մինչեւ «Աիդա» օպերան եւ այլ գործեր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Понравилась статья Поделитесь ею с друзьями։
Подпишитесь на нас также в Telegram։
telegram
Загрузите приложение Iravunk и всегда будьте в курсе событий:
Приложение Iravunk

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված