«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ

Չնայած կոնֆլիկտներին` «Ամեն» նախագիծը կայացավ

Արխիվ 16-20

Օրերս Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ամեն» բացառիկ երաժշտական դրամատիկ շոու-ներկայացումը, որտեղ գլխավոր հերոսը հայ ժողովուրդն էր իր կերտած պատմությունով` մնայուն արժեքներից մինչեւ քաղաքակրթության մեջ իր ունեցած բացառիկ դերով: Այն իրականացնելու համար համախմբվել էին հայաստանյան եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու ստեղծագործող մի խումբ անվանի հայեր, ովքեր պահպանելով հայկական երաժշտության ավանդույթները, այն ներկայացրին ժամանակակից բեմական շոուի ձեւաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ:

«ԵՂԵՌՆԸ ՈՉՆՉԱՑՐԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ` ԴԱՏԱՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»

«Հնուց ի վեր հայկական լեռնաշխարհում ապրում էր մի ժողովուրդ, որը սիրում էր կյանքը, գիտեր սիրել եւ ստեղծագործել: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծեց քաղաքներ եւ պետություններ, աշխատեց  եւ արարեց` պաշտելով հին աստվածներին: Իսկ երբ Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը, այն լուսավորեց ժողովրդի կյանքը ու նոր իմաստ հաղորդեց նրան: Սակայն այդ նոր ու լուսավոր կյանքը վտանգված էր` եղեռնը ոչնչացրեց գրեթե ամեն ինչ` դատարկելով հայոց երկիրը: Բայց կարո՞ղ է արդյոք ոչնչանալ սերը, լույսը: Պատասխանը մեկն է` քանի դեռ կա գոնե մեկ մարդ, ով պահպանում է իր սրտում սիրո եւ հավատքի լույսը, կյանքը շարունակվելու է: Եվ հայ ժողովուրդը վերածնունդ է ապրում, միավորվելով, հավաքվելով հայրենիքում եւ երգելով նոր կյանքի նոր երգերը». Ներկայացման սկիզբն ու ավարտն ազդարարող հային բնորոշող հետեւյալ տողերն էլ հանդիսատեսին ավելի տարան դեպի հուզական դաշտ, ինչն իրենց հզոր վոկալային ու դերասանական վարպետությամբ ամբողջացրին անվանի օպերային արտիստներ`  Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, Ջուլիետ Գալստյանը, Հասմիկ Թորոսյանը, Պերճ Քարազյանը, Դավիթ Բաբայանցը, Ռոզի Անուշ Սվազլյանը եւ Հովհաննես Այվազյանը` «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ միասին: Իսկ երեկոյի երաժշտությունն ապահովում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ փոփ եւ ժողովրդական գործիքների համույթների մասնակցությամբ:
Հանդիսականի կողմից բուռն ընդունվեց նախագծում մոր կերպարով հանդես եկող սոպրանո Հրաչուհի Բասենցը, որի «Դլե յաման» երգի կատարման ընթացքում դահլիճն արտասվում էր: 
«Ամեն» նախագծի բեմադրող ռեժիսոր, դերասան ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, թե առաջին անգամ չէ, որ նման նախագիծ է ղեկավարում, բայց խոստովանեց, որ «Ամեն» նախագիծն իր համար կրկնակի պատասխանատու աշխատանք է:

«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՏԵՍԱՎ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԱՆԵԼ»

-Նման ձեւաչափի հետ շփվել եմ դեռեւս 2015 թվականից ու հասցրել եմ արդեն երեք նման ներկայացում բեմադրել: Համենայնդեպս, ոչ այս ծավալի, քանի գնում մարդկային քանակը մեծանում է, բայց իր  հնչեղությամբ սա առաջինն է` հայ ժողովրդի պատմությունը փորձել եմ պարի, պլաստիկայի, վոկալի, երաժշտության ու կրկեսի միջոցով, այսինքն` որքան տեսալսողական արվեստների տեսակներ կան, միավորել ենք: «Ամեն» նախագիծը երեւի թե ամենամեծն էր իմ բեմադրածներից: Նման բան դեռ չէր եղել, որ սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր»  երգչախումբը ու փոփ եւ ժողովրդական գործիքների բենդը միասին ներկայանար մի նախագծում: Չեմ թաքցնի, փորձերի ժամանակ, երբ մաեստրո Թոփչյանը որեւէ փոփոխություն էր ուզում անել ու ասում էր` մի հատ ճշտենք ռեժիսորից, եւ երբ այդ 400 հոգին պտտվում էր հետ` դեպի ինձ, ես էլ էի իրենց հետ պտտվում... Ասեմ նաեւ, որ բավականին ուշ եմ ընդգրկվել ծրագրին, կուզենայի ավելի շուտ լինել, նույնիսկ` սկսած լիբրետոյի գրելու ժամանակվանից: Ինչեւիցե, հանդիսատեսը տեսավ այն, ինչ կարողացանք անել` փորձեցինք մեկ անգամ եւս անցնել մեր հայ ժողովրդի պատմությունով` սկզբնավորումից մինչեւ այսօր:

«ԲԵՄՈՒՄ 8 ԿՈԼԵԿՏԻՎ ԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ»

-Գրիգոր, մեծ թիմի հետ աշխատելիս` ի՞նչ դժվարությունների բախվեցիք:
- Դժվարությունները պիտի ես ստեղծեի, ինձ համար էր բարդ աշխատել միանգամից այսքան կոլեկտիվների հետ միաժամանակ, բայց, քանի որ հավաքված էր երկրի ամենապրոֆեսիոնալ սերուցքը, որոնք բոլորն էլ անհատականություններ են, պրոֆեսիոնալներ, ֆանատներ իրենց գործին, ինչն էլ բերեց համերաշխ աշխատանքի: Օրինակ` մեր երկրում սիմֆոնիկ նվագախումբ ունենալը մի անասելի ճոխություն է, բայց դա այլ թեմա է: Ինչեւէ, այդ պրոֆեսիոնալները ոչ մի խնդիր չստեղծեցին, պատկերացրեք, փորձերն այնքան համերաշխ են ընթացել, որ ինքս զարմացած եմ: Բեմում 8 կոլեկտիվ էր աշխատում, բայց երբեմն 8 հոգու հետ չես կարողանում փորձ անել, ու այս դեպքում սպասում էի, որ կարող է ինչ-որ բան լինել: Բայց բոլորի գերպրոֆեսիոնալիզմը` ե՛ւ բալետի, ե՛ւ սիմֆոնիկի, ե՛ւ երգչախմբի, բերեց նրան, որ աշխատանքը շատ անսամբլային ընթացավ:

«ՍԱ ԱՅՆ ԴԵՊՔԸ ՉԷ, ՈՐ ԽՆՁՈՐ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ` ԿԱՍԿԱԾԵԼԻ ԾԱԳՈՒՄՈՎ»

-Բայց փորձերից մեկի ժամանակ Էդուարդ Թոփչյանի եւ հարվածային գործիքների նվագողի միջեւ վեճեր առաջացան:
- Դա պրոֆեսիոնալ վեճ է, համոզված եմ` այն մակարդակի տեսակները չեն, որ անձնական խնդիրներ ունենան: Ես դա որպես վեճ, միջադեպ չեմ դիտում, համենայնդեպս, սա այն դեպքը չէ, որ խնձոր է վաճառվում` կասկածելի ծագում ունեցող, ա՛յ, դա դեպք է, շատ լուրջ դեպք է: Այստեղ յուրաքանչյուրն իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ է, որ խնդիր է դրել իր առջեւ ու փորձել է լուծել, ինչը շատ բնական է, որովհետեւ նվագախումբը լրիվ ուրիշ լոգիկայով է նվագում, բենդը` լրիվ ուրիշ: Օրինակ` իմ տված խնդիրները օպերային երգչին լրիվ ուրիշ բան է, դրամատիկական թատրոնի դերասաններին` լրիվ ուրիշ: Համենայնդեպս, իմ կարծիքով, նման նախագծերում կարեւորը երաժշտությունն է, դրա համար իրենց խնդիրներն իրենք լավ գիտեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, այս տարվա օգոստոսին «Ամեն» շոու-ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ, ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների` Լոնդոնի, Փարիզի, Նյու Յորքի եւ այլ բեմահարթակներում:



«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода