«Անուշ» օպերան ներկայացվեց Շուշիում (լուսանկարներ)
Արխիվ 16-20Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության տանը հունիսի 23-ին ներկայացրին Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Բացառիկ մշակութային այս իրադարձությունը մեծ խանդավառություն էր առաջացրել արհեստների ու արվեստների քաղաք Շուշիում: Արցախի հեռավոր գյուղերից և մայրաքաղաք Ստեփանակերտից մեծ թվով հանդիսականներ էին եկել «Անուշը» դիտելու: Արցախցիները ցանկություն հայտնեցին այսօրինակ մշակութային այցեր պարբերաբար կազմամերպել:
Հիշեցնենք, որ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան արդեն ներկայացվել է Էջմիածին, Մեծամոր, Գորիս, Ջերմուկ և Շուշի քաղաքներում: Հոկտեմբերին նախատեսված է «Անուշի» ցուցադրությունը Աբովյան քաղաքում: