Ջրահեռացման խողովակները աղբի մեջ կորած են, դրա համար էլ հեղեղ եղավ. ճարտարապետ
Արխիվ 16-20Ինչն էր պատճառը, որ հունիսի 12-ին տեղացած անձրևը այդկերպ ողողեց Երևանի փողոցները: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստամամբ՝ անձրեւներից հետո ջրի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման համակարգի այդ հատվածները աղբի մեջ կորած են:
<<Ամեն ինչ չի կարելի պետության վրա բարդել: Համակարգված աշխատանքն է հարկավոր:
Շենքերի թեքությունները չեն պաշտպանվում, բոլորն արված է մոտավոր հաշվարկներով: Այդ կառուցապատողների պատճառով էլ նման խնդրիներ ենք ունենում>>:
Իսկ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն իր հերթին նշեց, որ խնդիրը ոչ ճիշտ շահագործման հետ է կապված, հորանները պետք է մաքուր պահել: Խողովակները խցանված են եղել, դրա համար էլ ջուրը հավաքվել է:
<< Անգամ Զանգուի ձորում կամ Հրազդանի կիճում կարող ենք նկատել մարդկանց անփությունը, ուտում-խմում են, հետո էլ աղբը նետում, իսկ բնությունն այս ամենը պարզապես վերադարձնում է մեզ>>:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Խորհրդակցությանը ներկա «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ առատ տեղումների հետևանքով գրանցված անձրևաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրևատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետևանքով կոտրված ճյուղերը և տերևները խցանել են անձրևատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրևաջրերի կուտակումների:
Ս.Ա.