Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Գերմանացի դերասանի ներկայացումը հաճույքի համար չէր, այլ՝ խորհելու

Մշակութային

Գերմանիայից Երեւան ժամանած դերասան ԱՆՏՈՆԻՈ ՎԱԿԱ-ԼԱԳԱՐԵՍԸ մոնոներկայացումների «Արմմոնո» 23-րդ միջազգային փառատոնի շրջանակում հանդես եկավ «Հաշվետվություն ակադեմիային» ներկայացումով: Այն հիմնված է Ֆրանց Կաֆկայի ստեղծագործության վրա, որը շոշափում է կարեւոր սոցիալական հարցեր, ինչպիսիք են հասարակության մեջ ինտեգրվելու գործընթացը եւ վերաբերմունքը ներգաղթյալների հանդեպ։ Սա մի պատմություն է ինքդ քեզ կորցնելու, համակարգին ենթարկվելու եւ ազատության պատրանքի մասին։ «Իրավունք»-ի հետ զրույցում Անտոնին կիսվեց փառատոնի վերաբերյալ իր տպավորություններով, պատմեց իր ստեղծագործական մոտեցման ու ներկայացման ուղերձի մասին:

Դուք առաջին անգամ եք Երեւանում եւ «Արմմոնո» փառատոնին։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները։

— Օ՜, այստեղ ինձ շատ է դուր գալիս։ Բոլորը շատ բարի են, ընկերասեր եւ ջերմ։ Քաղաքը շատ է դուր գալիս՝ լի է կյանքով ու էներգիայով։ Ինձ նաեւ շատ տպավորել է ներկայացումների մակարդակը. դերասանական խաղը շատ բարձր մակարդակի է, եւ ինձ համար պատիվ ու արտոնություն է լինել այստեղ։

Պատմեք մի փոքր Ձեր ներկայացման մասին, ո՞րն է գլխավոր ուղերձը հանդիսատեսին:

— Իմ ներկայացումը պատմություն է մի կապիկի մասին, որը բռնվել է Ոսկե ափում եւ տեղափոխվել Եվրոպա։ Նա ստիպված էր ընտրություն անել՝ կա՛մ մնալ գազանանոցում՝ վանդակի մեջ, կա՛մ դառնալ մարդ ու ընտրել ազատությունը։ Նա որոշում է դառնալ մարդ՝ ընդօրինակելով մարդկանց՝ սովորելով խոսել եւ խմել։ Ներկայացման ուղերձն այն է, որ մի կողմից՝ սա կենդանու՝ մարդու վերածվելու պատմություն է, բայց մյուս կողմից՝ մարդը հաճախ վարվում է ինչպես կենդանի։ Նա վատ է վերաբերվում այդ կապիկին, տանջում է, դաժան է նրա հանդեպ։ Սա հարց է այն մասին, թե ինչպես է կենդանին փորձում ինտեգրվել հասարակությանը, եւ ինչպես են մարդիկ ընդունում կամ չեն ընդունում ներգաղթյալներին։ Հաճախ նրանք մերժվում են, եւ սա ոչ միայն ներգաղթյալի մասին է, այլեւ այն մասին, թե ինչպես է հասարակությունը նրան ընկալում։ Ներկայացումը քննադատում է մարդկությանը, որն իր զարգացվածության հետ միասին հաճախ վարվում է պրիմիտիվ ձեւով։ Չէ՞ որ կենդանին կարող է ավելի մեծ սիրտ ունենալ, քան մարդը։ Այդ կապիկը անցել է երկար ճանապարհ, դարձել է հայտնի արտիստ, բայց նա հասկացել է, որ իրականում ազատություն գոյություն չունի, որովհետեւ մարդկանց միջեւ եւս ազատություն չկա։ Դա պարզապես մոլորություն է։ Նա փախել է, բայց չի գտել իսկական ազատություն։

Ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում հանդիսատեսից՝ այս ներկայացումը խաղալուց հետո:

— Ասում են, որ սա շատ կարեւոր ուղերձ է, որն առնչվում է արդիական թեմաների։ Սա պարզապես ներկայացում չէ հաճույքի համար, այլ՝ մտածելու նրա իմաստի շուրջ։ Կարեւոր է խորհել ինտեգրման ու ադապտացման մասին, այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ, այլ ոչ միայն մարդկային էակ։ Սա ոչ միայն պատմական, այլ նաեւ ժամանակակից խնդիր է։ Հանդիսատեսն ասում է նաեւ, որ շատ տխուր էր դիտել կապիկի տառապանքները, բայց գլխավոր ուղերձն այն է, որ այսպիսի խնդիրներն արդիական են նաեւ այսօր, ոչ միայն անցյալում։

Ձեր դերը նման ներկայացման մեջ բարդ չէ՞։

— Այո, հեշտ չէ։ Հատկապես, որ բեմում մենակ ես, եւ եթե մոռանաս տեքստը, ոչ ոք չի կարող օգնել։ Բացի այդ՝ բեմը կարող է շատ մեծ լինել, եւ պետք է ամբողջությամբ զգալ էներգիան ու կապ պահպանել դրա հետ։ Սակայն հանդիսատեսն ինձ համար իմ գործընկերներն են, եւ եթե նրանք վայելում են ներկայացումը, դա ինձ ուժ ու էներգիա է տալիս։ Նրանք դառնում են իմ հենարանը։

Ունե՞ք այլ մոնոներկայացումներ։

— Այո, ունեմ մեկ այլ մոնոներկայացում։ Այն պատմում է 1930-ականների նացիստական Գերմանիայում ապրող գնչու բռնցքամարտիկի մասին։ Սա փաստավավերագրական ներկայացում է։ Նա շատ հայտնի էր՝ Գերմանիայի միջին քաշային կարգի չեմպիոն, բայց քանի որ գնչու էր, նացիստները նրանից խլեցին բոլոր տիտղոսները եւ ուղարկեցին համակենտրոնացման ճամբար, որտեղ նա սպանվեց։ Իմ ներկայացումը պատմում է այդ բռնցքամարտիկի մտացածին ընկերոջ մասին, ով այժմ լրագրող է եւ հետաքննում է նրա մահը՝ արդարություն պահանջելով։ Նա փորձում է ապրել նրա հիշատակով։ Ասյ ներկայացման մեջ շատ տեքստ կա, այնպես որ միջազգային փառատոնի համար այն այնքան հարմար չէ, քանի որ հիմնականում խոսում եմ, ոչ թե շատ ֆիզիկական գործողություններ անում։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Понравилась статья Поделитесь ею с друзьями։
Подпишитесь на нас также в Telegram։
telegram
Загрузите приложение Iravunk и всегда будьте в курсе событий:
Приложение Iravunk
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համարUcom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն  իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված