Նետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասին Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար JPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասին Ալեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել Ղարաբաղը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակ Սպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ Հայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)

Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս

Շաբաթ օրը լրագրող, խմբագիր Արամ Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարչապետի կնոջ մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ նա սպառնացել է Եռաբլուրում հուղարկավորված Վահագն Խաչատրյանի եւ Էրիկ Գեւորգյանի ծնողներին:

Գեւորգյանը գրել է. «Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով Աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմա ա։ Սրան տեսնում են Գեւորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես՝ Վահագնի մայրը, ում որդու շիրիմը հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։ Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրը սրա հետեւից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։ Սա դրանից նեղվում, հերսոտում, գալիս հարձակվում ա այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը».… Պարզապես ասեմ, որ սրանք այն տղաների ծնողներն են, ովքեր իրենց զավակների մարմիններն ամիսներով ման են եկել ու այս պետության հանցավոր անգործության արդյունքում ժամանակին չեն գտել։ Էրիկի ամբողջական մարմինը 10 ամիս եղել ա դիահերձարանում, չեն ասել, Վահագնի մարմնի մի մասը 2,5 տարի հետո են տվել ծնողներին, այն էլ ծնողների՝ դիահերձարան կատարած պատահական զանգից հետո։ Ու էս ամենի թիվ մեկ պատասխանատուի «կինը», ով նաեւ մե՜ծ ներդրում ունի Եռաբլուրի մեծացման ու այդ տղաներին փակ դագաղներով հողի տակ դնելու գործում, հիմա էլ այդ ծնողներին ա հաթաթա տալիս, հաշվեհարդարով սպառնում։ Իբր քիչ են արել, քիչ են ցավեցրել, քիչ ծնողի են հալածել, գցել բանտերը, հիմա էլ անձամբ են սպառնում…

Աննա, որ դու, մարդդ ու սերունդներդ գերեզման չեք ունենալու, դա ձեզ բազմիցս ա ասվել, ու եթե դրանից նեղվում եք, կարանք ամեն օր կրկնենք։ Ունենալու դեպքում էլ այն հանրային զուգարանի տարածքում է լինելու։ Այնպես որ, սպառնալիքներդ պահիր կրթվողներիդ ու քո հպատակների համար։ Էդ ծնողներին քեզպեսները, քո տեսակը չեն կարող վախեցնել։ Իրանք իրանց ամենաթանկին արդեն կորցրել են ու էլ կորցնելու բան չունեն, որ մի հատ էլ սպառնում ես։ Հա, ու աշխատի էլ Եռաբլուրում չերեւաս։ Ընդեղ քեզ, բացի 3-4 քո «աշխատողներից», ուրիշ ոչ ոք չի սպասում։ Ու ամեն անգամ նույն արձագանքին ես արժանանալու։ Դեռ բախտդ բերել ա, որ ուշ ժամի ու ծպտված ես գնացած եղել»։

Իշխանական շրջանակները հերքում էին՝ նման բան տեղի չի ունեցել, Աննա Հակոբյանը չի սպառնացել զոհվածի ծնողներին: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ միջադեպի մասնակիցներից: Մեծ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել Վահագն Խաչատրյանի մոր` Ալինա Գրիգորյանի հետ: Զոհվածի մայրը մեզ հետ զրույցում հաստատեց տեղի ունեցածը: Հարցին` իսկապե՞ս նման միջադեպ տեղի է ունեցել, Աննա Հակոբյանը սպառնացե՞լ է Ձեզ, մեր զրուցակիցն ասաց. «Հիմա աշխատանքի եմ, չեմ կարող երկար զրուցել, բայց կարող եմ ասել, որ միանշանակ տարածված տեղեկությունն իրական է: Այո, նա այդ խոսքերն ամուսնուս է ասել, բայց ամենավատը մեր հանդեպ արդեն արել են: Տղայիս են սպանել, էլ ի՞նչ կարող են անել»: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքն ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։ Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել է միայն 5 ամիս անց՝ հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից էր, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։

«Հրապարակ»






Նետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top