Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևին Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումը Կմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնը Կփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է Խոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանար Նոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասին Ռուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքը

Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը և հասնենք կայունության, ապա ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն անվտանգություն կզգան․ Միրզոյան

Հասարակություն

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Իսկ այդ համատեքստում, ի՞նչ կասեք Եվրոպական միության առաքելության մասին։

Արարատ Միրզոյան. Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը, կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով, այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: 

Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակեց Հայաստանի Սահմանադրությունը և, ինչպես դուք նշեցիք, այն դիտարկում եք որպես նախապայման: Ադրբեջանն ակնկալում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, և Դուք նաև նշել եք քննարկման ընթացքում, որ ձեր Սահմանադրությունում փոփոխման պնդում չկա։ Բայց Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին: Այն ինչ Դուք ասում եք, ունի մեծ արժեք։ Բայց դա նաև իրավական խնդիր է, հետևաբար ինչպե՞ս է այն ավարտվելու։ Ինչպես կասե՞ք այս առնչությամբ։

Արարատ Միրզոյան. Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմն կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։

Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։  Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա, սա անշուշտ խնդիր է: Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից:

Հարց. Դուք վստա՞հ եք դրանում:

Արարատ Միրզոյան. Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը։ 

Բայց կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի։

Եվ վերջապես, անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին։






Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում«Փաստ». ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնություններիԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանըԴրոնների պատերազմ. անօդաչուները ոչնչացնում են ցամաքային ռոբոտային համակարգերը (Տեսանյութ)Բայդենին, ում մոտ քաղցկեղի ագրեսիվ ձև էր ախտորոշվել, մնացել է ապրելու 12-18 ամիս«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել«Փաստ». Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են«Ժողովուրդ». Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է«Հրապարակ». ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել«Փաստ». Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին«Ժողովուրդ». Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրելՈւկրաինական աղբյուրները ահազանգում են` Պոկրովսկի ու Կոնստանտինովկայի ճակատներում ուկրաինական ուժերի համար մեծ «կաթսաներ» են ստեղծվումՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական անօդաչուների կառավարման կենտրոնի ոչնչացումը (Տեսանյութ)Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. ԽուդավերդյանՄահացել է նկարիչ Սարգիս ԹերզյանըԱրծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ ՄելքոնյանԼևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top