Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել են Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղել Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ Զաքարյան Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Սարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինը ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նիկոլի ուրիշ մասնագետը

Վերլուծություն

Այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետի» կարիք ունի Նիկոլ Փաշինյանը, բազմիցս է փաստվել վերջինիս դյուրագրգիռ եւ նստած աթոռին ոչ վայել պահվածքով, էլ չասենք, որ ԱԺ ամբիոնից էլ ուղղակի հայտարարեց, թե «հերի՛ք ա ներվերներիս հետ խաղաք»: Ըստ էության, Փաշինյան Նիկոլը բացահայտեց, որ էլ ներվերը չեն հերիքում: Բայց արդյո՞ք նա նյարդաբանի կարիք ունի…

Մամուլում լայնորեն շրջանառվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նա բժշկական կենտրոններից մեկում երկար ժամանակ բուժզննում է անցել եւ մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից: Վերոնշյալի վերաբերյալ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել է. «Վարչապետ Փաշինյանն ամեն տարի անցնում է հերթական բուժզննում»։ Ավելին՝ ըստ Բաղդասարյանի, նա առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով։ Իսկ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այլ կարծիքի է. «Միակ բժիշկը, որի մոտ պետք է տանեն հայրենիքի գողին, դատական բժիշկն է»։

Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի «ուրիշ մասնագետը», ում կարիքն ունի, դարձել է հենց ինքը՝ այս արտահայտության հեղինակ Ռոբերտ Քոչարյանը: Թերեւս նա է այն միակը, ում շնորհիվ Փաշինյան Նիկոլի նյարդերը դեռ հերիքում են, ու ոչինչ, որ ո՛չ օրինական վարորդական իրավունք ունի, ո՛չ իր կողմից հորջորջված խաղաղության մասին ստորագրված փաստաթուղթ, կարեւորը` աթոռն ամուր է, քանի երկրի թիվ մեկ ընդդիմությունը քոչարյանականներն են: Ասվածից թող քոչարյանասերները չսրտնեղեն, այլ հիշեն, թե ով 2021 թվականին շտապեց Փաշինյան Նիկոլի հետ համապետական ընտրությունների, երբ մարդիկ դեռ վրաններում էին՝ Ազգային ժողովի դիմաց: Նաեւ հիշեք, թե ով է ընդդիմության միավորմանը հակառակ խոսում միմյանցից անջատման մասին: Ահա այն հենարանը, որը թույլ է տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թուրն աջ ու ձախ կտրի:

ԻՆՉՈՒ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Գյումրիի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ առանց միավորման, ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին չեն կարող հավակնել անգամ քաղաքային իշխանության: Այսինքն՝ եթե վերաձեւակերպենք, Ռոբերտ Քոչարյանի «անջատում՝ հանուն փրկության» թեզը, ակնհայտ է, որ այն կենսունակ չէ:

Գյումրիի ընտրություններում մերձքոչարյանական «Մայր Հայաստան» դաշինքը ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում վերջից առաջինն է: Ավելին՝ համեմատության համար նշենք, որ Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջնորդած դաշինքը 3 անգամ ավելի շատ մանդատ է ստացել այս ընտրություններին, քան մերձքոչարյանական «Մայր Հայաստան»-ը:

Բայց փոխանակ ավելի համեստ գտնվեին քոչարյանականները, ընդունեին, որ սխալվել են, «սեփականաշնորհեցին» Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունով: Ու պարադոքսն այն է, որ նրա շուրջ համախմբման թիվ մեկ ջատագովներն էլ անջատողական մտքերի հեղինակ Քոչարյանի ակտիվն էր:

Իհարկե, վերոնշյալն այլեւս երկրորդական է, հաշվի առնելով, որ արդեն իսկ ուրվագծվում է, թե ինչ է սպասվում ապրիլի 16-ին կայանալիք Գյումրիի ավագանու անդրանիկ նիստին: Սակայն հատկանշականն այն է, որ անգամ այսքանից հետո քոչարյանականների հռետորաբանությունը մնում է անփոփոխ՝ իրենք սուրբ են, ՀՀԿ-ն է մեղավոր:

Նիկոլ Փաշինյանի 7-ամյա իշխանությունը կառուցված է ՀՀԿ-ին մերժելու վրա: Ու զավեշտն այն է, որ նրանց ձեռքի հացը քոչարյանականները խլել ու զբաղված են` Սերժ Սարգսյան ու ՀՀԿ մերժելով, թույն ու թարախ թափելով սոցցանցերում: Համաձայնեք, որ նման իրավիճակում Փաշինյան Նիկոլին էլ բուժումներ պետք չեն, մնում է «գուլյատ» լինի ապօրինի վարորդական իրավունքով ու վայելի կյանքը: Այս դեպքում՝ անգամ ՔՊ-ն պետք չէ նրան, քանի ՀՀԿ-ի դեմ խոսող կա, ինքը կարող է շոկոլադ ուտել:

ՆԻԿՈԼԻ ՈՒՐԻՇ ՍՐԲԱԶԱՆԸ ԿԱՄ ՄԻ ՈՒՐԻՇ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ

Ընդ որում՝ «մերժել ՀՀԿ-ին-2» օպերացիայի ակտիվ մասնակիցներից մեկն էլ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է, որն ավելի ակտիվ սկսել է խոսել ոչ թե աստվածասիրությունից, այլ` քոչարյանասիրությունից: Նրա հարցազրույցները մեկ հերոս ունեն՝ Սերժ Սարգսյան, սրբազանը վերագրում է երրորդ նախագահին մտքեր, որոնք իրականության հետ աղերս չունեն: Պատահակա՞ն է, որ սրբազանը մեկ էլ այսպիսի ակտիվություն դրսեւորում էր 2018 թվականին, իհարկե՝ ոչ:

«Իրականում խնդիրը միայն նրանում չէ, որ Աջապահյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին իրականության հետ կապ չունեցող ստեր է տարածում։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Հայ հասարակության ընկալմամբ «Սրբազան» կոչումը միշտ եղել է եւ մինչ օրս մնում է բարձրագույն հոգեւոր կոչում, որը ենթադրում է պատասխանատվություն, ճշմարտության հետ կապ եւ բարոյական մաքրություն։ Երբ 2018-ին Աջապահյանը բացահայտ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իր ետեւից տարավ բազմաթիվ հավատացյալների, որովհետեւ նա Սրբազան էր, եւ մարդիկ բնականաբար վստահում էին նրան։ Նրա աջակցությունը սնում էր այն պատրանքը, թե իբր եկեղեցին նույնպես սատարում է Նիկոլ Փաշինյանին՝ այդ նույն Նիկոլին, որին սատարող հակաեկեղեցականները փորձում էր Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի վրայից պոկել խաչը, իսկ Սարդարապատի միջոցառումներին Վեհափառին փորձ էր արվել խոչընդոտել եւ թույլ չտալ մասնակցել Սարդարապատի հաղթանակին նվիրված միջոցառմանը։ Այս ամենից հետո Աջապահյանը միայն ասաց, որ սխալվել է Նիկոլ Փաշինյանի ընտրության մեջ 2018-ին, բայց արդեն ուշ էր», - հիշեցնում է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Բայց արդյոք մի անգամ սխալված Միքայել սրբազանը չի սխալվում կրկին: Ընդհանրապես նա կարծիք փոխելու հարցում գրանպրիի կարող է հավակնել, գուցե տարիքային է, չենք վիճարկում, բայց փաստ է, որ նախ հայտարարում էր, թեՌոբերտ Քոչարյանը նույնպես պետք է հեռանա քաղաքական դաշտից, իսկ մի փոքր ժամանակ անց նույն ջանասիրությամբ նրա մասին գովերգող խոսքեր է ասում։

«Եվ այստեղ առաջանում է հարց՝ ի՞նչն է ստիպում Աջապահյանին այսպես արագ ու արմատապես փոխել իր պատկերացումները, համոզմունքները, ամբողջ գաղափարական աշխարհայացքը։ Այս նույն շղթայի մեջ է տեղավորվում նաեւ նրա պնդումը, թե իբր Ռուբեն Մխիթարյանը «իրական ընդդիմադիր չէ», որը հետագայում նա մեկնաբանեց այսպես՝ «էսպես ասեցի, որովհետեւ նա չի եկել ինձ տեսնի՝ թեկնածությունն առաջադրելուց առաջ»։ Աջապահյանն ինքն իր խոսքում ասում է՝ «դե, կարող են ասել՝ Սրբազանն ա, մի բան էլ ասել ա էլի»՝ դրանով կարծես փորձելով ձեւավորել պատկերացում, թե իր խոսքը կարելի է լուրջ չընդունել», - նկատում է ՀՀԿ ԵԿ ղեկավարը։

Որքանով լուրջ ընդունել Միքայել սրբազանի խոսքերը, թերեւս պատասխանը պետք է տա Մայր Աթոռը՝ հրապարակային դիրքորոշում հայտնելով՝ արդյոք նրա հնչեցրած մտքերն անձնական կարծիք են, թե՞ Մայր Աթոռի տեսակետ: Բայց այն, որ այս ողջ պատմության մեջ Փաշինյան Նիկոլի իշխանության հեռացման դեմ պայքար չի ուրվագծվում, դժվար է չընդունել: Համենայնդեպս, օրինակ, իմպիչմենթի մասին խոսում են նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը, որոշ քաղաքագիտական շրջանակի ներկայացուցիչներ եւ վերջ: Իսկ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, որի առաջնորդն է Ռոբերտ Քոչարյանը, այս հարցում լուռ է: Այո՛, վերջապես ջրերը պարզվում են ու ակամայից տալիս են պատասխանը՝ ոչ միայն, թե ով բերեց Փաշինյան Նիկոլին 2018-ին, այլեւ թե ով է նրան պահել 2021-ին ու այսօր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top