ՔՊ-ականները ընկել են դռնեդուռ․ Բացառիկ մանրամասներ ինչ կատարվում մարզերում այս օրերին Շուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի Փոստանջյան ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ Ասլանյան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինը Կո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանում Այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրող Լավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասին Հիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե Գրիգորյան Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. կներգրավվի Թուրքիան. Սարգսյան

Հասարակություն

Մեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Նախ պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Սա ակնհայտ երևում է Թրամփի թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից և դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը։

Եթե Թրամփի վարչակազմը որոշում կայացնի կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա նշանակում է բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ։ Համոզված եմ, որ իրանական կողմը կպահի այդ պայմանավորվածությունները։ Վստահ եմ, որ պայմանավորվածությունները կպահի նաև Թրամփը, քանի որ նախորդ անգամ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու նրա որոշումը պայմանավորված էր նրանով, որ այդ համաձայնագիրը նա չէր ստորագրել և համարում էր, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից։

Մի զարմացեք, բայց այստեղ չափազանց կարևոր ցուցիչ կարող է դառնալ նաև 907-րդ բանաձևի շրջանցման կամ դրա ուժի մեջ թողնելու հարցը։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունը միշտ էլ տրամադրվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Սա երբեք չի հերքվել ամերիկացիների կողմից։ Հետևաբար, եթե Թրամփի վարչակազմը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա նշանակում է, որ Իրանի դեմ որոշակի ակտիվ գործողություններ, այդուհանդերձ, հնարավոր են։ Մյուս կողմից, ամերիկյան մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ Թրամփը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ միջնորդելու Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում։

Այս հանգամանքն էլ վկայում է այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հեռանկար, այդուհանդերձ, կա։ Սա, իհարկե, լավատեսական միտում է, մանավանդ, եթե հաշվի առնենք հետախուզության ղեկավար Գեբարդի այն հայտարարությունը, որ այս փուլում, ըստ ամերիկյան հետախուզության, Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Այս ամենն էլ ստիպել է Թրամփին՝ Իրանին երկու ամիս ժամանակ տալ բանակցություններ սկսելու համար:

Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դեռևս ամբողջացված չէ։ Հետևելով ամերիկյան մամուլին՝ կարելի է եզրակացնել, որ Իրանի հարցում Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական քաղաքականություն և հստակ ռազմավարություն չի էլ մշակել, և գտնվում է սպասողական վիճակում: Իրանի նկատմամբ «hawkish» գործիչների պակաս Թրամփի թիմում չկա, սակայն շատ կան նաև բանակցելու կողմնակիցներ (Գեբարդի սառը ցնցուղ հայտարարությունը կրկին պետք է հիշել):

Նկատելի է, որ վերջին օրերին ամերիկյան դիվանագիտական ապարատը ակտիվորեն աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով մեր տարածաշրջանում կանխել հնարավոր էսկալացիան։ Հնարավոր էսկալացիան ոչ միայն կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վրա (վերջիվերջո Ռուսաստանի քտի տակ գլոբալ կոնֆլիկտ է ձևավորվում, որին Մոսկվան անմասն չի կարող մնալ) այլ նաև լրջորեն խանգարել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին։

Ակնհայտ է, որ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների արդյունքում Իրանը ստիպված կլինի իրականացնել որոշակի քայլեր՝ կանխելու իր արտաքին սահմանի կորուստը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Թուրքիայի ներգրավմանը։ Այդ զարգացումից միանշանակորեն կօգտվի նաև Իսրայելը։

Իհարկե, կան պետություններ, որոնք բացասաբար են տրամադրված ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ։ Եվ դա ոչ միայն Իսրայելն է, այլ նաև Թուրքիան, քանի որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Թուրքիայի դերակատարությունն ու նշանակությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի համար զգալիորեն կնվազի, իսկ Իրանի տարածաշրջանային դերն էապես կմեծանա: Իսկ Թուրքիայի համար Իրանը հիմնական մրցակիցն է:

Մեկ այլ փաստ էլ: Որքան էլ Թրամփի վրա Իսրայելն ազդեցություն ունենա, Իրանի հարցում Թրամփը չի շտապում քայլեր ձեռնարկել որոնք իր կարծիքով չեն բխելու ԱՄՆ շահերից: Վերջիվերջո Իրան-ԱՄՆ գործարքը հենց Իսրայելին ձեռնտու չէ, սակայն նույնը չի կարելի ասել ԱՄՆ մասին, մանավանդ Չինաստանին զսպելու տրամաբանության մեջ դիտարկելիս:

Չմոռանանք, որ ցանկացած պարագայում Թրամփի համար գործում է «America First» սկզբունքը, իսկ Իսրայելի շահերը միշտ չէ, որ 100% համընկնում են ԱՄՆ շահերի հետ»,-գրել է նա։






ՔՊ-ականները ընկել են դռնեդուռ․ Բացառիկ մանրամասներ ինչ կատարվում մարզերում այս օրերինՇուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի ՓոստանջյանԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ ԱսլանյանՀայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինըԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումԱյսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրողԼավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասինՀիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե ԳրիգորյանՋերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՖրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համարԵրգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WPՀայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո ՄենիլոնՊապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըԺաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿԴավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է»ՇՏԱՊ. Րոպեներ առաջ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԴանակահարել են 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդինՍնուփ Դոգի չեղարկված համերգի գումարի վերադարձ չի եղել․ ԿԳՄՍ նախարարԻմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը. Իվու Թրամփը «հակաքրիստոնեական նախապաշարմունքները» արմատախիլ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծելՓաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության. 168. amՄխիթարյանին շնորհավորական նամակ կուղարկեմ, եթե «Ինտերը» հաղթի ՉԼ. Իվու Անհաջող կատակ անելու համար դանակահարել է ընկերոջն ու դանակը նետել աղբամանը. մանրամասներ դեպքիցՖՈՏՈՆԵՐ. Կոլապս Մալաթիա Սեբաստիայում. հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունըՇատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում. Դավիթ Բաբայանը ձայնագրություն է ուղարկել Apple-ը մեղադրվում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու մեջ. ТАССԻսրայելի վարչապետը շուտով կայցելի ԱդրբեջանԱհասարսուռ մանրանասներ 16 տարեկան Բենոյի սպանության գործով Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելուԿԻՊՐՈՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸԱդրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրՋահերով երթը կմեկնարկի ժամը 19:15-ին․ երթուղին հայտնի էՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվիԱՄՆ-ը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությունից, եթե դրական պատասխան չստանա. Վենս«Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրումՈւՂԻՂ․ Կառավարության հերթական նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top