Հայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն «Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմ Արսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրը Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ Կոնջորյան Արևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասին Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է Գլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Կտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան

Ներքաղաքական

Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը համարվում է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ համաշխարհային նշանակություն ունեցող հարց։ Այս երկու երկրների միջեւ երկարամյա պատմական կապերն ու բարեկամական ավանդույթները մնում են հիմք, որով տեղի են ունենում բազմաթիվ քաղաքական, տնտեսական եւ մշակութային փոխգործակցություններ։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ նշում է, որ նման հարաբերությունների ամրապնդումը պարտադիր է, որպեսզի հնարավոր լինի խթանել փոխադարձ վստահությունը եւ ապահովել կայունություն եւ անվտանգություն։ Միեւնույն ժամանակ, Երեւանն ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի հետ` Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչը զգալիորեն ազդում է Հայաստանի տնտեսության զարգացման վրա։ Իսկ, թե այժմ որքանո՞վ են հայ-ռուսական տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական հարաբերությունները պահպանված, եւ ինչպիսի՞ փուլում են դրանք գտնվում, «Իրավունք»-ը պարզել է նրա հետ զրույցում:

«ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ՄԻԱՅՆ ՁԵՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Պարոն Բալասանյան, Ձեր գնահատմամբ՝ այս պահին ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները:

Կարծում եմ, որ այս պահի դրությամբ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են առավել քան շատ սպասողական վիճակում, բայց դրա հետ մեկտեղ  մեծ հույս ունեմ, որ քաղաքական կամք կդրսեւորվի՝ հարաբերությունները կարգավորելու համար (բոլոր մակարդակներում, այդ թվում՝ նաեւ գիտական): Մենք նաեւ միմյանց լսելու եւ միմյանց ճանաչելու խնդիր ունենք, եւ այն հարցերը, որոնք պետք է բարձրացվեն նաեւ փորձագիտական դաշտում, շատ ցանկալի կլինի, որպեսզի հետագայում դրվեն պաշտոնատար անձանց սեղաններին՝ որպես ուղեցույց եւ խորհուրդ, որպեսզի նրանք էլ հասկանան, թե հատկապես ո՞ր ուղղությամբ է պետք շարժվել եւ ի՞նչ է պետք անել:

Այսպես ասած, կտրել բոլոր ուղղություններով թելերը, եւ դա մատուցել սուվերենության համար պայքարի դաշտում, անթույլատրելի է: Այստեղ սուվերենության պահպանման խնդիր չկա: Հայաստանը 30 տարի սուվերեն պետություն է եւ այդ կեղծ, արհեստական դիսկուրսը, որ մնացել է մեր հասարակության մեջ, ուղղակի, արվում է իրենց արածը քողարկելու համար: Այո՛, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ երկկողմ հարաբերությունների պահպանումը, զարգացումը կարեւոր է, եւ ես ինքս նույնպես մեծ կարեւորություն եմ տալիս հաճախ քննարկումների անցկացնելուն:

Ըստ Ձեզ` Ռուսաստանի հետ համագործակցային կապերն այսօր ի՞նչ փուլում են գտնվում:

Նախ կցանկանայի ձեր ընթերցողների ուշադրությունը սեւեռել մի կարեւոր հարցի վրա. երբ խոսում ենք տնտեսության եւ տնտեսական համագործակցության մասին, դա չի սահմանափակվում միայն ապրանքաշրջանառությամբ։ Ցավոք, շատ հաճախ մոռանում ենք ոչ պակաս կարեւոր գործոն՝ արդյունաբերությունը։ Առանց արդյունաբերության ոլորտի կայուն զարգացման՝ հնարավոր չէ իրական առաջընթաց ապահովել, եւ նոր ձեռնարկությունների բացակայությունը լուրջ նախազգուշացնող ազդանշան է։ Հայաստանն արդեն տասը տարի լիարժեք անդամ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), սակայն, չնայած դրան, տնտեսության ոլորտում իրական ձեռքբերումները բավարար չեն։ Անկասկած, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունները փոխկապակցված են, բայց մենք կցանկանայինք տեսնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից առաջարկված ծրագրերի լիարժեք իրականացումը։ Սակայն, ցավոք, գործնականում այդ գործընթացն այնքան էլ արդյունավետ չէ։ 

Ի՞նչ նկատի ունեք, եթե փակագծերն առավել բացենք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ընդունվում են կարեւոր որոշումներ, օրինակ՝ երկրի համար միասնական արբանյակային խմբավորման ստեղծումը։ Ընդունվել է որոշում՝ միավորել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի արբանյակային համակարգերը։ Սակայն, իմ կարծիքով, ավելի տրամաբանական եւ արդար կլիներ, եթե հայկական ձեռնարկություններն ու գիտնականներն էլ ներգրավվեին այս ծրագրում։ Հայաստանը մեծ գիտական ներուժ ունի օրինակ` Ֆիզիկայի ինստիտուտը, որի մասնագետները կարող են նշանակալի ներդրում ունենալ այս ոլորտում։ Այնուամենայնիվ, հայկական կողմի իրական մասնակցության փոխարեն՝ մենք ականատես ենք դառնում միայն ձեւական հաղորդակցությունների՝ առանց կոնկրետ գործողությունների։

Բացի այդ, պետք է առանձնացնել եւս մեկ մտահոգիչ փաստ: Հայաստանում ընթանում է լայնածավալ ստորագրահավաք՝ Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու օգտին, եւ արդեն հավաքվել է 60,000 ստորագրություն։ Խնդիրը միայն այն չէ, թե կմիանա՞ արդյոք Հայաստանը ԵՄ-ին, թե՝ ոչ, այլ այն, որ ծագում են բազմաթիվ հարցեր հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հասցեին։ Ինչո՞ւ ոչ ոք չի գալիս ու հարցնում՝ ո՞րն է խնդիրը, ի՞նչ դժվարություններ կան։ Հնարավոր է՝ հարցը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ հենց ԵԱՏՄ տնտեսության մեջ։ Կարեւոր իրադարձություններից հետո՝ մենք դեռեւս չենք տեսել որեւէ պաշտոնական այց, ինչը խիստ մտահոգիչ է։

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ ԵԱՏՄ-Ի ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՈՒԺԻ ՄԱՍԻՆ»

Իսկ գիտական ոլորտում առաջընթացներ գրանցելու համար ի՞նչ է մեզ հարկավոր, եւ դրանք արդյո՞ք փոխկապակցված կարող են լինել նաեւ երկրների միջեւ առկա քաղաքական իրավիճակների հետ, թե՝ ոչ:

Այս պարագայում պետք է նշեմ, որ երիտասարդական նախաձեռնությունների վերաբերյալ եւս քննարկումներ եղել են։ Կարծում եմ, որ ճիշտ կլիներ մշակել հատուկ կրթական ծրագրեր, որոնք ուսանողներին կտրամադրեին ԵԱՏՄ-ի ընձեռած նախաձեռնություններից օգտվելու հնարավորություն։ Օրինակ` պետք է ստեղծել տվյալների բազաներ՝ աշխատուժի ռեզերվի համար, որպեսզի լավագույն շրջանավարտները կարողանան հավակնել ԵԱՏՄ կառույցներում աշխատանքի։ Չէ՞ որ Եվրասիական տնտեսական միության ապագան կախված է հենց երիտասարդ մասնագետներից։

Ավելին` անհրաժեշտ է ձեւավորել համակարգված մոտեցում՝ ուսանողների տվյալների հավաքագրման համար, որպեսզի ապագայում նրանք կարողանան պատշաճ կերպով ներկայացնել իրենց տարածաշրջաններն ու հանրապետությունները ԵԱՏՄ տնտեսական շրջանակում։ Ներկայումս, ցավոք, շատ ուսանողներ բավարար տեղեկատվություն չունեն այն հնարավորությունների մասին, որոնք այս տնտեսական միությունը կարող է առաջարկել։

Պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միությունը միայն տնտեսություն չէ, այլ նաեւ քաղաքականություն։ Չի կարելի կարծել, որ բոլոր խնդիրները լուծված են, եւ այլեւս անելիք չկա։ Քաղաքականությունը անխուսափելիորեն ուղեկցում է տնտեսությանը, եւ անտեսել այս իրողությունը չի կարելի։

Բացի այդ, կա եւս մեկ առանցքային հարց. գիտենք, որ արդեն կնքվել են ազատ առեւտրի գոտու պայմանագրեր, եւ քննարկվում է նույնիսկ Բրազիլիայի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թեեւ դա դեռ հեռանկարային հարց է։ Սակայն մինչ օրս չկան լիարժեք խորհրդարանական մեխանիզմներ՝ նման հարցերի քննարկման համար, եւ տեղեկատվության հասանելիությունը խիստ սահմանափակ է։

Իսկ ի՞նչ կարեւոր հարցեր են դրանք, որոնց մասին տեղեկացված չէ հանրությունը:

Օրինակ` քչերին է հայտնի, որ 2020 թվականին ներդրվել է միասնական կենսաթոշակային համակարգ, որի արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները, որոնք աշխատում են այլ երկրներում, կորցրել են իրենց աշխատանքային ստաժի հաշվառման հնարավորությունը։ Բելառուսում, օրինակ, այս մասին գրեթե ոչինչ չգիտեն։ Սակայն օրենքն ընդունված է, եւ այն լուրջ ազդեցություն ունի քաղաքացիների իրավունքների վրա։

Այսպիսով, մենք բախվում ենք տեղեկատվական վակումի։ Հայաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հասարակ քաղաքացիները բավարար չափով տեղեկացված չեն ԵԱՏՄ-ում տեղի ունեցող իրական գործընթացների մասին։ Մինչդեռ դա չափազանց կարեւոր է, հատկապես երիտասարդության համար։ Երիտասարդներն առայժմ լիարժեք պատկերացում չունեն ԵԱՏՄ-ի մասշտաբների եւ ներուժի մասին, մինչդեռ հենց նրանք են այս միության ապագան կերտողները։ Մենք պետք է բարձրաձայնենք այս խնդիրների մասին։ Դրանք անտեսելն անթույլատրելի է, քանի որ դրանց լուծումից է կախված մեր տարածաշրջանի տնտեսական զարգացումը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top