Արսեն Զախարյանի շուրջ անորոշություն է
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա, Sport24-ին հայտնել են բասկյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Հստակ ժամկետ չունենք, երբ Զախարյանը կվերադառնա մարզումների և հետո կխաղա։ Բայց մինչև մրցաշրջանի ավարտը պետք է վերադառնա խաղադաշտ»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:
Վնասվածքների պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է ընդամենը չորս խաղի, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։