Թուրքիայում հակաէրդողանական ցույցերն ու բախումները կտրուկ սրվել են Իմամօղլուի կալանավորումից հետո (Տեսանյութ, ֆոտո)
Միջազգային
Էրդողանի ռեպրեսիվ ուժերի եւ թուրքիական հանրության միջեւ բախումները կտրուկ սրվել են Իմամօղլուի կալանավորումից հետո։
Գործնականում բոլոր խոշոր քաղաքների փողոցներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվում են ոստիկանության կոշտ գործողություններով։
Կարծես թե Էրդողանն աստիճանաբար կորցնում է իրավիճակի վերահսկողությունը՝ ժողովուրդն այլեւս չի վախենում բացահայտ արտահայտել իր դժգոհությունը։
Թուրքիայի ընդդիմությւոնն արդեն պահանջում է ոչ միայն Իմամողլուին եւ մյուս կալանավորվածներին ազատ արձակել, այլ նաեւ արտահերթ նախագահական ընտրություններ:
Ոստիկանությունն այժմ օգտագործում է ոչ միայն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, այլև ռետինե փամփուշտներ կրակում Թուրքիայի ողջ տարածքում՝ Ստամբուլում, Անթալիայում, Իզմիրում և Անկարայում անցկացվող ցույցերի մասնակիցների վրա։





