Արմավիրում սպանված անձը Արթուր Պարոնյանն է
Քրեական
Հրազենի գործադրմամբ՝ մարտի 22-ին, ժամը՝ 01։30-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաննեերից մեկում կրակոց է հնչել եւ տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Տեղացիներից Մրազ Ավդոյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ սպանվածն Արթուր Պարոնյանն է:
«Ցավակցում եմ Արթուրի ընտանիքին, հարազատներին, ընկերներին», - ասաց նա: