Մխիթարյանի հետ հավաքականի մասին չենք խոսել. Կվարացխելիա
Սպորտ
Հայաստանի հավաքականի դեմ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում պատասխան խաղից առաջ Վրաստանի ազգային ընտրանու առաջատար Խվիչա Կվարացխելիան մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին.
«Մխիթարյանի հետ հավաքականի մասին չենք խոսել: Դիտում էի Հայաստանի հավաքականի խաղերը: Նրանք լավ են խաղում, զարգանում են, և հուսով եմ, որ ապագայում ավելի շատ հնարավորություններ կունենան:
Այդ պատմական խաղից հետո առաջին անգամ խաղալու ենք «Դինամո Արենայում»: Այստեղ շատ դրական հույզեր ենք ունեցել, և ուրախ ենք, որ վերադառնում ենք:
Վրացական ֆուտբոլում ամեն ինչ լավ է ընթանում, շատ երեխաներ ցանկանում են ֆուտբոլիստ դառնալ, և շատ տաղանդներ կհայտնվեն: Հնարավոր է, հիմա, օրինակ, Արգենտինան մեզնից առաջ լինի, բայց մենք լեգենդար ֆուտբոլիստներ ունեցել ենք և կրկին կունենանք»: