Շուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի Փոստանջյան ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ Ասլանյան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինը Կո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանում Այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրող Լավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասին Հիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե Գրիգորյան Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Երգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութ

Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Հայաստանի դավադիր ռեժիմի պարագլուխն իր վերջին հարցազրույցով կրկին համաշխարհային քաղաքագիտության նոր հակառեկորդ սահմանեց։

 

Միայն խեղված իրականության մեջ ապրող երկրում է հնարավոր սեփական ժողովրդի գլխին 50 րոպեանոց պանտոմիմա խաղարկել «խաղաղության համաձայնագրի մասին»՝ առանց այդ փաստաթուղթը հրապարակելու։

 

Սա քաղաքական աբսուրդի ժանրի հերթական ֆեյերիան էր՝ ճամարտակել հանրության առջև մի թեմայի շուրջ, որի կապակցությամբ զավեշտալի կռուտիտներով հրաժարվում ես նույն հանրությանը ներկայացնել համապատասխան նյութերը։

 

Ջուրը գցելով մինչ այս պահը հնչած՝ ՔՊ-ական քարոզիչների նախորդ «աշխատանքը», թե իբր հանրությունն արդեն տեղյակ է փաստաթղթից՝ Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար։

Միակ լապշան, որ նախատեսված էր հենց հայ ժողովրդի թաց խմորից առանց այդ էլ՝ ծանրացած ականջների համար, դա բրենդային աներեսությամբ կրկնվող մանտրան էր, որ «մենք ոչինչ էլ չենք զիջել»։

Այս ինքնամոռաց դերվիշական պտույտի մեջ, սակայն, Փաշինյանը չէր մոռանում կրկնել, որ զիջումների մասին խոսույթը «դրսից ներմուծված» նառատիվ է։

 

Ո՞ր դրսից, Նիկոլ։ Ասեմ, եթե մոռացել ես. քո արևմտյան շախ տվողներին։ Հայաստանի զիջումների մասին պաշտոնապես բարձրաձայնել է Գերմանիայի ԱԳՆ-ն, Եվրապառլամենտի մի խումբ առաջատար պատգամավորներ և, գիտե՞ս՝ ո՞վ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենն իր երևանյան ասուլիսին (բառացի. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side- Հայաստանի կողմից արված զիջումներով են լուծվել մնացած չլուծված խնդիրները):

 

Բայց դու շարունակիր ապուշացնել ժողովրդին «գլխացավի դեպքում կտրում ենք գլուխը և դառնում աննախադեպ առողջ» զառանցանքով։

 

«Միակողմանի պարտավորություններ տեքստում չկան»,- շարունակում է իր պորտապարը Փաշինյանը, ում ճանաչելով՝ կարող ենք վստահ լինել, որ, օրինակ, կողմերից մեկը պարտավորվում է տարեկան 100 զոհ մատուցել «խաղաղության» մեհյանին, իսկ մյուսը՝ պարտավորվում է չպահանջել դրանից ավելին։ Սրանից ցայտուն «երկկողմ պարտավորությո՞ւն»: Սակայն Փաշինյանը չի հանգստանում, և պսևդոինտելեկտուալ տարերքի մեջ ժայթքում է մի նոր «գոհարով»։ Պարզվում է, որ «միջպետական հայցերը միջազգային ատյաններին խաղաղության հաստատման համար են»։ WTF,- կասեր իրեն հարգող ցանկացած «ֆիրմա» քաղ. գործիչ, о*ренеть,- կարձագանքեին իրեն եվրասիական տարածքից։

 

Փաստորեն ամբողջ աշխարհը, մոլորված և տգետ, մինչ այսօր դիմում էր միջազգային դատարաններ արդարության վերականգնման և լեգիտիմ պատժի համար, այնինչ ժամանակակից աշխարհի պայծառճակատ Նիկոլ Իբն Խատտաբը գտել է միջազգային իրավունքի իրական իմաստը։

 

Տխմարությունների շարանն այս անգամ ևս չշրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեման։ Հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հետ այդ հարցի շաղկապումը հակասում է հենց այդ խմբի մանդատին, որ տրվել է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Իսկ այդ հակամարտությունը, ինչպես ապացուցեց, օրինակ, նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջին բանաձևը, լուծված չէ։

 

Արցախյան բանակցությունների իրական բովանդակության և իմաստի մասին նրա հիմարություններին նույնիսկ անդրադառնալու կարիք չկա, առավելևս՝ երբ նա դեռ չի հրապարակել 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից իրեն արված առաջարկությունն ամբողջությամբ։

Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը պատմական մինիմումի հասցրած, տարածքային ամբողջականության պահպանման համար մատը մատին չտվող, պետականությունը հանուն սեփական իշխանության Անկարայում և Բաքվում գրավ դնելու պատրաստ գործչի արտանետումներն «աննախադեպ ինքնիշխան և ազատ» լինելու մասին ծաղր են հայ ժողովրդի երեսին, լորձոտ և դեղնադարչնագույն ծաղր։

 

Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։

 

Գիտեմ, որ ոմանք կասեն, թե իր ստորությունն ու անբարոյականությունը պարզ են, բայց խնդրում եմ չմոռանալ, որ Նիկոլը շարունակում է իր կռիվը հայ հասարակության միտքը պղտորելու և միամիտների սրտերը գրավելու ուղղությամբ, մանավանդ՝ նվազագույն վարկանիշի պարագայում։ Ուստի վստահ եմ, որ ոչ մի կեղծիք, որքան էլ այն բացահայտ լինի, չպիտի մնա անպատասխան։

 

Վերջիվերջո, Հայաստանին ոչ թե խոսացող, այլ մտածող գլուխ, ոչ թե վերբալ սուտը քողարկող, այլ աշխատող ձեռքեր են պետք։

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 

22.03.2025

 






Շուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի ՓոստանջյանԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ ԱսլանյանՀայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինըԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումԱյսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրողԼավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասինՀիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե ԳրիգորյանՋերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՖրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համարԵրգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WPՀայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո ՄենիլոնՊապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըԺաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿԴավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է»ՇՏԱՊ. Րոպեներ առաջ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԴանակահարել են 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդինՍնուփ Դոգի չեղարկված համերգի գումարի վերադարձ չի եղել․ ԿԳՄՍ նախարարԻմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը. Իվու Թրամփը «հակաքրիստոնեական նախապաշարմունքները» արմատախիլ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծելՓաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության. 168. amՄխիթարյանին շնորհավորական նամակ կուղարկեմ, եթե «Ինտերը» հաղթի ՉԼ. Իվու Անհաջող կատակ անելու համար դանակահարել է ընկերոջն ու դանակը նետել աղբամանը. մանրամասներ դեպքիցՖՈՏՈՆԵՐ. Կոլապս Մալաթիա Սեբաստիայում. հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունըՇատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում. Դավիթ Բաբայանը ձայնագրություն է ուղարկել Apple-ը մեղադրվում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու մեջ. ТАССԻսրայելի վարչապետը շուտով կայցելի ԱդրբեջանԱհասարսուռ մանրանասներ 16 տարեկան Բենոյի սպանության գործով Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելուԿԻՊՐՈՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸԱդրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրՋահերով երթը կմեկնարկի ժամը 19:15-ին․ երթուղին հայտնի էՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվիԱՄՆ-ը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությունից, եթե դրական պատասխան չստանա. Վենս«Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրումՈւՂԻՂ․ Կառավարության հերթական նիստըՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top