«Ժողովուրդ». Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարի պաշտոնից հույսը կտրած ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ցանկությունը, կարծես թե, առողջապահական պետական հիմնադրամի ղեկավար դառնալն է։
Բազմիցս ենք հայտնել, որ Արսեն Թորոսյանը պայքարում է առողջապահության նախարարի պաշտոնին վերադառնալու համար, ամեն պահի փորձում է «նեղը գցել» Անահիտ Ավանեսյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի սկզբին հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հետաձգվել է մինչև 2027 թվական։ Հենց այս պատճառով էլ գրեթե 60 մլն դրամով՝ 25%-ով, կրճատվել են առողջապահության նախարարությանը տրամադրվող ֆինանսները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար ոչ միայն Արսեն Թորոսյանն է պայքարում, այլ նաև ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանը, ով այնքան ոգևորված է ապահովագրական հիմնադրամի ներդրմամբ, որ աշխարհում ընդունված առողջապահության ապահովագրության նշան համարվող անձրևանոցը որպես կրծքազարդ է կրում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում