Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը հենացատկում դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկում դուրս եկավ եզրափակիչ։ Որակավորման փուլում նա գրավեց առաջին տեղը։
Ավելի վաղ օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել նաեւ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը։
Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: