Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակն են տարել և առաջատարների թվում են
Սպորտ
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակն են տարել և 4,5 միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը։
Հովհաննիսյանը 6-րդ տուրում սև խաղաքարերով կմրցի 5 միավորով միանձնյա առաջատար, Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆայի դեմ։ Սարգսյանը կհանդիպի 4,5 միավոր ունեցող նորվեգացի Արյան Տարիին։
Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը նույնպես հաղթել են, ունեն 4-ական միավոր և բաժանում են 6-27-րդ տեղերը։