Ես որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր Սուքիասյան
ՀասարակությունԵս այդ տիկնոջը հիշում եմ, իմ անվտանգության ընկերն ասաց՝ այս հայ կինը նկարում է, ասեցի՝ նկարում է, թող նկարի, եթե ինքը իրեն թույլ է տալիս նկարում է: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած լուսանկարին, որտեղ ինքը, ըստ հրապարակումների, Մոնակոյի կազինոյի մուտքի մոտ է:
«Այդ երկրում մարդկանց անձնական կյանքը նկարելու հետ կապված անգամ ինչ-որ հոդված գոյություն ունի: Նախ, այն, ինչ ինքը նկարել է, կազինոյի հետ կապ չունի, կազինոն ձախ կողմն է, սա աջ կողմն է, տարբեր սրահներ կան, ռեստորան կա, խանութներ կան, ամեն ինչ կա:
Ես որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին, իմ գումարն է, ինչ ուզենամ կարող եմ անեմ: Եթե ուզում են համեմատություն անեն, ես միշտ ասել եմ կազինո գնացող խաղացողը պետք է պետական փողը չտանի խաղա, իսկ մասնավոր մարդը ինչ ուզում է թող անի»,-ասաց նա: