Արդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. Չանչարչևիչ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույուցում խոսել է նախորդ տարվա դեկտեմբերին ստացած անրակի կոտրվածքից ապաքինվելու և Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի դեմ կայանալիք հանդիպումերի մասին.
«Վերականգնման գործընթացս սկզբից էլ լավ ընթացավ։ Ակումբում, այդ թվում` նախագահը, շատ օգնեցին։ Կարող եմ ասել, որ հիմա շատ լավ վիճակում եմ։ Միգուցե ֆիզիկապես դեռ 90-95 տոկոսով եմ պատրաստ, բայց հոգեբանորեն միշտ 100 տոկոս պատրաստ եմ։
Բոլորը գիտեն, որ ես միշտ դրական եմ տրամադրված։ Այնքան էլ հաճելի վնասվածք չէր դարպասապահի համար, բայց ամեն ինչ արդեն անցյալում է։ Նայում եմ առաջ և դեռ շատ բաներ ունեմ նվաճելու։
Շատ ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո կրկին հավաքվել ենք այստեղ։ Նոր գլխավոր մարզիչ ունենք։ Հավանաբար, շատ ժամանակ չենք ունենա` աշխատելու ամեն ինչի վրա, բայց կփորձենք ամեն վայրկյանն ու ժամն օգտագործել, որպեսզի ավելի շատ շփվենք մարզչի հետ, հասկանանք նրա առաջադրանքները։
Արդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում, քանի որ արդեն երկար ժամանակ է այստեղ եմ։ Ամեն ինչ անում եմ` այս խաղերին լավ պատրաստվելու համար։ Հասկանում եմ, որ բոլորի համար շատ կարևոր խաղեր են։
Շատ ճնշում չեմ զգում, բայց անհանբեր սպասում եմ առաջիկա խաղերին։ Շատ եմ հարգում Վրաստանին։ Նրանք անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն։ Մենք էլ մեր կողմից կփորձենք ապացուցել, որ հայկական ֆուտբոլի մակարդակը բավական բարձր է»,- նշել է Չանչարևիչը։