Թրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Զելենսկու գծով պատասխանատու
Միջազգային
Թրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Ուկրաինայում հատուկ բանագնաց՝ Զելենսկու հետ շփումների պատասխանատու:
«Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ գեներալ Քելոգը նշանակվել է Ուկրաինայում հատուկ բանագնաց: Գեներալ Քելոգը, որը շատ հարգված ռազմական փորձագետ է, անմիջականորեն գործ կունենա նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ղեկավարության հետ:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Կելլոգը հեռացվել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից՝ իբր նրա նկատմամբ ռուսների հակակրանքով պայմանավորված։
