Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա Հակոբյան Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբ Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանից բերման է ենթարկվել Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասին Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած ՈՒՂԻՂ․ Ինչ իրավական ընթացք է սպասվում Վարդան Ղուկասյանին․ հայտնի փաստաբանը փակագծեր է բացում. Լեվոն Բաղդասարյան ՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհին «Хотели как лучше, получилось, как всегда». Կառավարությունը հերթական ինքնանպատակ որոշումն է կայացրել Խոշոր վթար՝ Գյումրիում․ կա 5 վիրավոր

36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The Times

Սպորտ

The Times-ի լրագրող Ջեյմս Գիրբրանտը հոդված է հրապարակել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Վետերանը գրանցում է իր կարիերայի լավագույն ցուցանիշներն Ա Սերիայի առաջատարի կազմում։ Ո՞րն է նրա մոտիվացիան․ վայելել այն մրցաշրջանները, որոնք իր հայրը, ով մահացել է ուղեղի ուռուցքից 33 տարեկանում, երբեք չի ունեցել։

Հենրիխ Մխիթարյանը դեռ Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու տարիներին նկատեց, որ նրա ազգանվան առաջին հատվածի սխալ արտասանությունը տարածում է ստանում։ Յուրգեն Կլոպը նրան անվանում էր «Միկի», և մականունը սկսեց ամրապնդվել։

Ցանկանալով ուղղել սխալը՝ Մխիթարյանը ազնիվ հայտարարություն տարածեց: «Ես եկել եմ օտար երկիր և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները։ Իմ հերթին, ես ցանկանում եմ, որ նրանք հարգեն իմ սերը իմ հայրենիքի և արմատների նկատմամբ», ասաց նա։ Սակայն, ժամանակի ընթացքում նա սիրով ընդունեց մականունը՝ նույնիսկ օգտագործելով այն իր Instagram-ի անվան մեջ՝ micki_taryan:

Մի քանի տարի անց, երբ նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Ժոզե Մոուրինյուն նոր փոփոխություն մտցրեց՝ նրան «Միկի Մաուս» անվանելով։ «Մոուրինյուն նրան խելագարության էր հասցնում, ասում էր՝ «Տեսեք, թե ինչպես է Միկի Մաուսը պրեսինգ անում», — հիշում էր Մարկոս Ռոխոն։

Հենրիխ Մխիթարյանի մասին մտածելիս միշտ հիշում եմ այս պատմությունը, որը շատ բան է բացահայտում: Անգլիական ֆուտբոլի փայլուն աշխարհում կյանքը լի է անհեթեթություններով և անարգանքով: Փոքր երկրից լինելը մեծ լիգաներում ոչ միայն հնարավորություն է կրելու ազգային դրոշը, այլև բարդ գործընթաց՝ լի ինքնության կորստի մարտահրավերներով, որտեղ պետք է ընտրես, թե որ պայքարն է կարևոր: Եվ ամենակարևորը՝ խոսքը վերաբերում է այս նրբագեղ խաղացողին, որը ծնվել է Երևանում՝ ԽՍՀՄ օրոք, և ում լավագույն կողմերը մենք այդպես էլ լիովին չտեսանք ու չհասկացանք նրա՝ Անգլիայում անցկացրած տարիներին:

«Նա մի մարդ է, ով Դոնեցկի «Շախտյորում» խաղերից առաջ երեք օրով անջատում էր հեռախոսը՝ պատշաճ կերպով պատրաստվելու համար: Սա այն ֆուտբոլիստն է, ով Անգլիա տեղափոխվելուց ամիսներ առաջ Bild-ին հայտնել էր, որ ուսումնասիրել է Մանչեսթերի և Անգլիայի սոցիալական պատմությունը, որպեսզի հասկանա՝ «ինչպես են մարդիկ այնտեղ ապրում, ինչն է նրանց մղում առաջ»։ Սա այն մարդն է, ով տիրապետում է յոթ լեզվի և նշել է, որ եթե ֆուտբոլիստ չդառնար, կդառնար իրավաբան։

Հենրիխ Մխիթարյանի՝ փաստաբանի մասնագիտությանը համապատասխանելու մասին կարելի է դատել «Ինտերի» խաղից հետո հայ լրագրողի հետ նրա զրույցից: Լրագրողը նշում է, որ առաջին խաղակեսում նա «Ինտերի» կիսապաշտպաններից ունեցել է Opta-ի ամենացածր արդյունավետությունը, բայց երկրորդ խաղակեսում, գոլային փոխանցումից հետո, ցուցանիշները բարելավվել են: «Դուք իմ խաղը գնահատում եք վիճակագրությա՞մբ», — հարցնում է Մխիթարյանը: «Դա լիովին ճշգրիտ կամ արդար չէ»:

Հավանաբար, ֆուտբոլիստների մեծ մասը այսպես չէր արտահայտվի։ Առավել ևս՝ հաշվի առնելով, որ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ «Ինտերում» ցուցադրում է իր կարիերայի լավագույն ֆուտբոլը։ 36 տարեկանում, երբ նրա երբեմնի խիտ վարսերը թափվել են խորացող ճակատից, նա «ներաձուրիների» կազմում չորրորդն է խաղացած րոպեների թվով՝ այն մարզչի հովանու ներքո, ով ակնհայտորեն բարձր է գնահատում նրան։

«Մխիթարյանը չափազանց խելացի խաղացող է, միշտ թիմի ծառայության մեջ», — ասել է Ինձագին։ «Նա շատ է աշխատում։ «Ռոմայում» և «Արսենալում» նա խաղացել է այլ դիրքում։ Մեր կիսապաշտպանությունն ունի երեք խաղացող, որոնք հաճախ փոխում են դիրքը, և արդյունքում նա հաճախ գտնվում է դարպասից հեռու»։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը խաղում է ավելի պաշտպանողական դիրքում, բայց դա նրան չի խանգարում փայլել։ Նա ցուցադրում է իր կարիերայի ամենաբարձր փոխանցումների ճշգրտությունը և «Ինտերում» առաջատարն է խլումներով ու վերջին երրորդում փոխանցումներով։ Չնայած խորքից խաղալուն, Մխիթարյանը շարունակում է ազդեցիկ լինել նաև հարձակման կազմակերպման մեջ՝ բաց խաղից ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր։ 36 տարեկանում նա դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում։

Հոդվածի թարգմանությունը` armsport.am-ի։






Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա ՀակոբյանՈղբերգական վթար, վիրավորներից մեկը մաhացել էԺաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբԱվարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըԴատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանից բերման է ենթարկվելՄեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասինԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՈՒՂԻՂ․ Ինչ իրավական ընթացք է սպասվում Վարդան Ղուկասյանին․ հայտնի փաստաբանը փակագծեր է բացում. Լեվոն ԲաղդասարյանՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհինՖինլանդիայում Հիտլերին առաջադրել են՝ որպես տեղական ընտրությունների թեկնածու«Хотели как лучше, получилось, как всегда». Կառավարությունը հերթական ինքնանպատակ որոշումն է կայացրելՌուսաստանի արտգործնախարար Լավրովին Բրազիլիայում շփոթել են երգչուհի Լեդի Գագայի հետԽոշոր վթար՝ Գյումրիում․ կա 5 վիրավորԵրբ Սի Ծինփինը ծիծաղում է Թրամփի վրա․ BloombergԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՎրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԹրամփը պարտավորեցրել է բեռնատարների վարորդներին ԱՄՆ-ում խոսել անգլերենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր ՉախոյանՎրաստանում փակվում է ընդդիմադիր հեռուստաալիքը«Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». Միջադեպ ավտոբուսին վարորդի և ուղեւորուհին միջեւ (վիդեո)ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունըՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. ՊատրուշևՀՐԱՏԱՊ. «Ռեդիսոն» հյուրանոցում Փաշինյանը փակվել է Մուրի եւ Իբրահիմ Քալիի հե՞տՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱստղագուշակ՝ ապրիլի 29-ի համարԱյն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները` տեղից անհույս ճիչ արձակելն էր. Տիգրան ԱբրահանյանՇարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը զգալի կբարձրանաԿողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունըՇՏԱՊ.Մեքենաների շարժը կանգնած է Իսակովի պողոտայում, հայտնի է պատճառըԱրցախցիներին տրվել է «նաստարտ» հրահանգ. Բացառիկ մանրամասներԱրժույթի միջազգային հիմնադրամը եւս Ռուսաստանի տնտեսությունը ճանաչել է աշխարհում չորրորդը«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսելՇատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ, նա շատ խելացի ու ընկերասեր մարզիչ է. ՄխիթարյանՀաճախ այնպես են էժանացնում այս կամ այն դեմքերն ու դեպքերը, որ ստիպված ես գնալ սկզբնաղբյուր ու բարցրաձայնել, որ սա կով է, կաթ է տալիս, սա տուն է, այստեղ ապրում են, սա եկեղեցի է, Աստծո տուն է. Հայտնի փաստաբանԿանանց և տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականները առաջատար են դասակարգման աղյուսակում Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ ՓաշինյանինԱմերիկյան F-18 կործանիչը ոչ թե ավիակիրից ծովն է ընկել, այլ` ոչնչացվել է. Հուսիթական աղբյուրՊակիստանը մինչև 2025 թվականի վերջը կբաժանվի չորս մասի. Հնդիկ պատգամավոր«Հրապարակ». Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել«Փաստ». Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմՍտամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ«Ժողովուրդ». Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով է դա պայմանավորված«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից«Ժողովուրդ». Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top