Սա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.Սանյոլ
Սպորտ
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն
«Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք, և պետք է ապահովենք մեր տեղը B-ում:
Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին Երևանում առաջին անգամ կկրի հավաքականի ավագի թևկապը: Գուրամը կվերադառնա և կվերահաստատի իր դերը պատասխան խաղում։ Սակայն Կիտեիշվիլին կարող է ապագայում լինել մեր հաջորդ ավագը:
Մամարդաշվիլին և «Վալենսիան» դժվար ժամանակաշրջան են ապրում, բայց մենք գիտենք Գիորգիի հնարավորությունները և հավատում ենք, որ նա շուտով կվերականգնի իր մարզավիճակը։ Ինչ վերաբերվում է Կվարացխելիային, ապա նա երջանիկ է ՊՍԺ-ում և ջանասիրաբար աշխատում է նաև պաշտպանությունում»,- ասել է Սանյոլը:
Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: