Ռուսաստանի ուժեր հերթական խոշոր օպերացիան. հարձակումը Կրամատորսկի ուղղությամբ ակտիվանում է (Քարտեզ)
Միջազգային
Կրամատորսկի ուղղությամբ ռուսական ուժերը գրավել են Վասյուկովկա բնակավայրը (Քարտեզում):
Դա եւս մեկ հաստատում, որ նախօրեին Նովոմարկովոյի գրավումը պատահական էպիզոդ չէր, եւ ռուսական հրամանատարությունը շատ հեռուն գնացող ծրագրեր է մշակում Կրամատորկ-Սլավյանսկ, թերեւս նաեւ Սեւերսկի ուղղությամբ։
Ամեն դեպքում, ներկա պահին ճակատային այս հատվածում գնալով ավելացող մեծ ակտիվություն է նկատվում:
Ակնհայտ է, որ «Սևերսկի» խմբավորման հաղորդակցության դադարեցումը այս հարձակողական գործողության հիմնական նպատակներից մեկն է։ Դրա համար ընդամենը պետք է փակել (ֆիզիկապես կամ դրոններով) ճանապարհները Ռայո-Ալեքսանդրովկա տարածքում։
Ավելի հյուսիս, ռուսական ուժերը գործում են նաեւ Լիմանի ընդհանուր ուղղությամբ, եւ այս ընդհանուր իրավիճակը Դոնբասի հյուսիսում ուկրաինական բանակին ծանր ժամանակներ է խոստանում:
Ուկրաինական աղբյուրները եւս հաստատում են այդ իրավիճակը: «Ռուսական զորքերը գրավեցին Նովոմարկովոն և մտան Վասյուկովկա՝ շարունակելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական գծերի վրա։ Դատելով առաջխաղացման դինամիկայից՝ Ռուսաստանի զինված ուժերը կարող են հարված հասցնել Կրամատորսկի ուղղությամբ, ինչպես նաև նպատակ ունեն հասնել Ռայ-Ալեքսանդրովկա, ինչը կստեղծի Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկի» խմբավորման հիմնական մատակարարման ուղիները կտրելու սպառնալիք»,- գրում է ուկրաինական ռտազմական աղբյուրը։



