ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանը
Միջազգային
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանը, որը դատապարտում է սիրիական իշխանությունների կողմից ալավիների և քրիստոնյաների զանգվածային սպանությունները:
Անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիայի ափամերձ շրջանում համատարած բռնությունները դատապարտող հայտարարությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Փաստաթուղթը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերի արդյունք էր։
Ռուս-ամերիկյան հայտարարություն. երկու ամիս առաջ նման միտքը հեքիաթ կհամարվեր: