Արամ Զավենիչի սիրտը եվրոփոխվարչապետի պաշտո՞ն է ուզում. «Իրավունք» Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրը Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա Հակոբյան Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբ Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը ՇՏԱՊ.Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասին Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած ՈՒՂԻՂ․ Ինչ իրավական ընթացք է սպասվում Վարդան Ղուկասյանին․ հայտնի փաստաբանը փակագծեր է բացում. Լեվոն Բաղդասարյան ՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհին

ՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄ

Վերլուծություն

Աշ­խար­հում տի­րող այս խա­ռը օ­րե­րին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=307748&l=am) Նի­կո­լը շա­րու­նա­կում է ի­րեն, մեղմ ա­սած, «տա­րօ­րի­նակ» պա­հել: Դ­րա դրվագ­նե­րից մեկն էլ կա­րե­լի է հա­մա­րել թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին տված աղ­մուկ հա­նած հար­ցազ­րույ­ցը:

­Թե ինչ է Նի­կո­լը փոր­ձում քա­րո­զել թուր­քա­կան հար­թա­կում, այն էլ՝ հա­յաս­տան­յան հար­կա­տու­նե­րի հաշ­վին մեր եր­կիր բե­րե­լով թուրք լրագ­րող­նե­րին, կա­րե­լի է կռա­հել: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս նա մի գլուխ փոր­ձում է Ա­լիե­ւին հա­մո­զել, թե պետք է բա­ցել Ադր­բե­ջա­նի հետ եր­կա­թու­ղին՝ փոր­ձե­լով շա­հագրգ­ռել, թե դա կդառ­նա նաեւ Ադր­բե­ջա­նից Թուր­քիա հաս­նող ու­ղի: Եվ նման է, որ դրա­նից հե­տո մեկ այլ «հան­ճա­րեղ» մտքի է ե­կել՝ փոր­ձել այդ գա­ղա­փա­րը քա­րո­զել թուր­քա­կան հար­թա­կում, թե­րեւս հու­սա­լով, որ Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նա ազ­դել Հեյ­դա­րո­վի­չի վրա:

Ա­մեն դեպ­քում, նույն ո­ճի մեջ էր նաեւ ­թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ Նի­կո­լի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բին­յա­նը, ով թուր­քա­կան «NTV»-ի հետ հար­ցազ­րույ­ցում հա­սել էր լա­ցա­կու­մա­ծութ­յան աս­տի­ճա­նի, թե՝ «Ակն­կա­լում ենք Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան կար­գա­վո­րում», «Հա­յաս­տա­նի ցա­մա­քա­յին սահ­մա­նի ա­պաշր­ջա­փա­կում», «ա­ռանց որ­եւէ նա­խա­պայ­մա­նի», միայն թե «Թուր­քիան էլ նման քա­ղա­քա­կան կամք ու­նե­նա»: Այ­սինքն, ե­թե այդ­քան խնդրում-ա­ղա­չում են, իսկ Թուր­քիան տե­ղից էլ չի շարժ­վում, նշա­նա­կում է մեկ բան՝ «Թուր­քիան այդ կամ­քը» չու­նի:

­Վեր­ջա­պես, հնդկա­կան WION-ին տված հար­ցազ­րույ­ցում նույն մտքերն է հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նում Միր­զո­յան Ա­րոն: Բ­նա­կա­նա­բար, խոս­քը նրա այդ­քան սի­րե­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մա­սին է, ո­րից նա, չնա­յած Ա­լիե­ւի բա­ցա­հայտ ծաղ­րին, այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հրա­ժար­վել: Հա, նաեւ հա­մո­զում է. «Մենք ներ­կա­յաց­րել ենք փոխ­շա­հա­վետ ա­ռա­ջարկ, ո­րը ձեռն­տու է եր­կու երկր­նե­րին»: Նաեւ, թե շա­րու­նակ­վում են բա­նակ­ցութ­յուն­նե­րը Թուր­քիա­յի հետ սահ­ման­նե­րի բաց­ման եւ մեր եր­կա­թու­ղա­յին են­թա­կա­ռուց­ված­քի վե­րա­գոր­ծարկ­ման շուրջ, ին­չը կա­պա­հո­վի Հա­յաս­տա­նի կա­պը Թուր­քիա­յի հետ:

Ու մեկ է, ո´չ Ադր­բե­ջա­նից եւ ո´չ­ էլ Թուր­քիա­յից այդ­պես էլ հու­սադ­րող պա­տաս­խան չկա ու չկա: Եվ ա­սել, թե թուրք լրագրող­ներ Հա­յաս­տան բե­րե­լով եւ նույն մտքերն ա­վե­լորդ ան­գամ քա­րո­զե­լով, կա­րող են ինչ-որ արդ­յուն­քի հաս­նել, ե­րե­ւի ար­դեն ի­մաստ էլ չու­նի: Այ­սինքն, Նի­կոլն ու իր թիմն այդ­պես էլ ի զո­րու չեն մեկ պարզ փաստ գի­տակ­ցել՝ ի­րենց խնդրել-ա­ղա­չե­լով չէ, որ Ա­լիե­ւը կամ Էր­դո­ղա­նը կա­րող են նման քա­ղա­քա­կան ո­րո­շում կա­յաց­նել: Ա­վե­լին, քա­նիցս ա­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, որ Հա­յաս­տա­նով անց­նող եր­կա­թու­ղու, այն է՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» ծրա­գի­րը ե­ղել եւ մնում է թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տը, եւ ե­թե հա­մա­րեն, որ կա­րող են այդ ու­ղին բա­ցել եւ մար­սել, ա­պա Նի­կո­լի այդ խնդրանք­նե­րին էլ չէին նա­յի՝ կբա­ցեին եւ վերջ:

Չ­նա­յած, այս տա­րի­նե­րին Նի­կո­լը գո­նե պետք է կռա­հեր, որ ե­թե Ա­լիեւ-Էր­դո­ղա­նը, ա­սենք նաեւ բրի­տա­նա­ցի Ռիչարդ Մուրն այդ­քան ե­րա­զում են Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յամբ եր­կաթ­ու­ղու եւ այլ մի­ջոց­նե­րով կտրել ՌԴ-ի եւ Ի­րա­նը կա­պը, բայց այդ­պես էլ դրան դեռ չեն կա­րո­ղա­նում հաս­նել, ա­պա պատ­ճա­ռը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, քան Նի­կո­լի ու­զել-չու­զե­լը: Ու այդ­քա­նից հե­տո, երբ շա­րու­նա­կում է թուրք-ա­զե­րի­նե­րին ար­դեն այս­քան բա­ցա­հայտ հրա­վի­րել Հա­յաս­տան, ա­պա ա­վե­լի նման է, որ ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում, ան­գամ հաշ­վի չառ­նե­լով այն հեր­թա­կան ցե­ղաս­պա­նութ­յու­նը, ո­րը Թուր­քիան սար­քեց սի­րիա­կան ալա­վի­նե­րի գլխին, Նի­կո­լը սկսել է գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի հակ­վել այն մտքին, թե կա­րող է Էր­դո­ղա­նի հետ, այս­պես ա­սենք, գործ բռնել:

­Թե ին­չու, թե­րեւս նո­րից մե­ծա­պես կախ­ված է ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից: Մաս­նա­վո­րա­պես, որ Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դերն աչ­քի ա­ռաջ ա­ճում է, դա միայն ա­մե­նա­վեր­ջին «կույ­րը» չի տես­նում: Նաեւ, որ սա­րե­րի հե­տե­ւում չէ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տը, ո­րից հե­տո Մոսկ­վա­յի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յունն ուղղ­վե­լու է դե­պի հա­րավ: Է­լի շատ պարզ պատ­ճա­ռով. Եվ­րո­պա­յի հետ ներ­կա հա­կա­մար­տութ­յու­նը, ըստ ա­մե­նայ­նի, դեռ շատ եր­կար կշա­րու­նակ­վի, եւ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նը Ռու­սաս­տա­նի հա­մար դառ­նում է հիմ­նա­կան: Ու, ինչ­պես նաեւ «չար լե­զու­ներն» են հա­մա­ռո­րեն շշնջում, Մոսկ­վա­յի հետ «լե­զու գտնե­լու» հար­ցում Նի­կո­լը մի շարք լուրջ խնդիր­նե­րի է բախ­վել: Այդ թվում՝ լոն­դոն­յան ծագ­ման, մոս­կով­յան ծագ­ման, թեհ­րան­յան ծագ­ման եւ այլն: Ու ե­րե­ւի հա­սել է այն մտքին, թե Էր­դո­ղա­նը կա­րող է այդ խնդիր­նե­րի լուծ­ման բա­նա­լի լի­նել:

­Բայց է­լի «մո­ռա­նում» են գո­նե ի­րենք ի­րենց նույն հար­ցը տալ՝ իսկ Էր­դո­ղա­նը, այն էլ ներ­կա ի­րա­վի­ճա­կում, պատ­րա՞ստ է Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման գնալ, ինչ­քան էլ որ դա նրա ըն­կե­րոջ՝ Մու­րի ե­րա­զանք­նե­րի թվում է… Եվ այն, որ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչն արձագանքեց, թե Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար «ներկա իրավիճակում նախադրյալներ չկան», իսկական ապտակ էր Նիկոլին` այս վերջին ազգադավության հետ կապված։

Ի դեպ, նաեւ Զե­լենս­կին հա­մա­ռո­րեն չի ու­զում ա­թո­ռը կորց­նել: Բայց ի՞նչ կա­րող է ա­նել…

Եվ Նիկոլը որոշեց զանգել Մոսկվա, թե` երազում է Կարմիր հրապարակի շքերթին մասնակցել: Բայց մինչ այդ դեռ այլ հարցեր պետք է լուծի` գոնե Ասադի հարեւան սենյակի հավակնելու համար:






Մասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըՀնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETԱրամ Զավենիչի սիրտը եվրոփոխվարչապետի պաշտո՞ն է ուզում. «Իրավունք»Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՈւնենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա ՀակոբյանՈղբերգական վթար, վիրավորներից մեկը մաhացել էԺաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբԱվարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՇՏԱՊ.Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկելՄեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասինԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՈՒՂԻՂ․ Ինչ իրավական ընթացք է սպասվում Վարդան Ղուկասյանին․ հայտնի փաստաբանը փակագծեր է բացում. Լեվոն ԲաղդասարյանՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհինՖինլանդիայում Հիտլերին առաջադրել են՝ որպես տեղական ընտրությունների թեկնածու«Хотели как лучше, получилось, как всегда». Կառավարությունը հերթական ինքնանպատակ որոշումն է կայացրելՌուսաստանի արտգործնախարար Լավրովին Բրազիլիայում շփոթել են երգչուհի Լեդի Գագայի հետԽոշոր վթար՝ Գյումրիում․ կա 5 վիրավորԵրբ Սի Ծինփինը ծիծաղում է Թրամփի վրա․ BloombergԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՎրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԹրամփը պարտավորեցրել է բեռնատարների վարորդներին ԱՄՆ-ում խոսել անգլերենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր ՉախոյանՎրաստանում փակվում է ընդդիմադիր հեռուստաալիքը«Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». Միջադեպ ավտոբուսին վարորդի և ուղեւորուհին միջեւ (վիդեո)ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունըՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. ՊատրուշևՀՐԱՏԱՊ. «Ռեդիսոն» հյուրանոցում Փաշինյանը փակվել է Մուրի եւ Իբրահիմ Քալիի հե՞տՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱստղագուշակ՝ ապրիլի 29-ի համարԱյն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները` տեղից անհույս ճիչ արձակելն էր. Տիգրան ԱբրահանյանՇարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը զգալի կբարձրանաԿողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունըՇՏԱՊ.Մեքենաների շարժը կանգնած է Իսակովի պողոտայում, հայտնի է պատճառըԱրցախցիներին տրվել է «նաստարտ» հրահանգ. Բացառիկ մանրամասներԱրժույթի միջազգային հիմնադրամը եւս Ռուսաստանի տնտեսությունը ճանաչել է աշխարհում չորրորդը«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսելՇատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ, նա շատ խելացի ու ընկերասեր մարզիչ է. ՄխիթարյանՀաճախ այնպես են էժանացնում այս կամ այն դեմքերն ու դեպքերը, որ ստիպված ես գնալ սկզբնաղբյուր ու բարցրաձայնել, որ սա կով է, կաթ է տալիս, սա տուն է, այստեղ ապրում են, սա եկեղեցի է, Աստծո տուն է. Հայտնի փաստաբանԿանանց և տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականները առաջատար են դասակարգման աղյուսակում Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ ՓաշինյանինԱմերիկյան F-18 կործանիչը ոչ թե ավիակիրից ծովն է ընկել, այլ` ոչնչացվել է. Հուսիթական աղբյուրՊակիստանը մինչև 2025 թվականի վերջը կբաժանվի չորս մասի. Հնդիկ պատգամավոր«Հրապարակ». Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել«Փաստ». Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top