Նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔ Ինչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինի Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆ Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ Մամիջանյան Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ Կրեմլ Սուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա 44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է  Գռզո, вышел из себя, будет через полчаса Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿ Ալիևը պաշտոնական այցով Չինաստանում է

Իմ անձի անվտանգության հետ կապված` մշտապես եղել են եւ շարունակում են լինել սպառնալիքներ. Հայկ Սարգսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ում հեղինակած օրենսդրական նախագծի համաձայն, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, 2 անգամ կավելանան օնլայն կազինոների եւ բուքմեքերական գործունեություն իրականացնող ընկերությունների տուրքերը:

«ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ Է»

— Ձեր աղմկահարույց նախագծի ընդունման շնորհիվ՝ ի՞նչ է սպասվում ապրիլից, բարձրացված հարկերի պատճառով կփակվե՞ն բուքմեյքերական ընկերություններ ու օնլայն կազինոներ:

— Ընկերությունները վստահաբար չեն փակվի, կշարունակեն գործել եւ կվճարեն 2 անգամ մեծ տուրք, որը հաշվարկվում է խաղադրույքների ընդանուր ծավալի նկատմամբ։ Քանի որ 2024 թվականին այս մասով վճարված տուրքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ, կանխատեսում եմ, որ ընկերությունները կվաճարեն հավելյալ 13 միլիարդ դրամ տարեկան տուրք։

— Իսկ մտավախություն չունե՞ք, որ խաղացողների համար գները կբարձրացվեն եւ նրանք փոխանակ զերծ մնան մոլուցքից, խաղադրույք կդնեն շատ ավելին:

— Խաղացողների համար որեւէ բան չի փոխվելու, նրանք ինչպես նախկինում, այնպես էլ այս փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, շարունակելու են վատնել իրենց գումարները, եթե շարունակեն խաղալ ինտերնետ շահումով խաղեր։ Այս մասին ես բազմիցս հայտարարել եմ ԱԺ ամբոնից՝ կոչ անելով դուրս գալ վիրտուալ մոլախաղերից, կազինոներից, օնլայն կազինոներից, քանի որ այս ընկերությունները գերշահույթներ են ստանում խաղացողների հաշվին, խաղի ավարտը կանխորոշված է հստակ բանաձեւերով՝ խաղացողների պարտությունը կանխորոշված է։

«ԴԵՌԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՄԱՑԱՆՑԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ»

— Դուք նշել էիք, որ սահմանափակվելու է օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու: Ինչպե՞ս է այն վերահսկվելու:

— Մենք ընդունել ենք օպերատորի մասին օրենք, առաջիկայում պետք է ակտիվ աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ ունենանք Խաղային ոլորտը վերահսկող օպերատոր։ Օպերատորը պետք է միացված լինի պետական կառավարման համակարգի մյուս մարմինների տեղեկատվական շտեմարաններին եւ ինքնաշխատ եղանակով արգելափակի սոցիալական որոշ խմբերի մուտքը։

— Ձեր մատնանշած վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետեւանք է: Չե՞ք կարծում, որ այսքանից հետո՝ պարզապես պետք էր փակել օնլայն կազինոների գործունեությունն առհասարակ:

— Հիմա շատ բնական հարց կառաջանա, ինչու հենց այսօր մենք օրենքով չենք արգելում խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում։ Որովհետեւ դեռեւս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը Հայաստանում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն։

— Ի դեպ, օնլայն կազինոներին այսօր փոխարինելու են գալիս տիկտոկյան բաթլներում անողոք խաղերը: Պատրաստվո՞ւմ եք դրա դեմ էլ պայքարել:

— Դրանք չեն կարող օնլայն կազինոների պես լայն տարածքում գտնել, այդ մասով ՊԵԿ-ը աշխատանք է տանում եւ համապատախան իրավախախտումների դեպքում վարչարարություն է իրականացնում։

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ՝ ՈՎ ԻՆՉ Է ԳՐԵԼ ՏՎԵԼ…»

— Այս նախագծին, կարծես թե, դեմ էին հենց Ձեր խմբակցության անդամներից շատերը, նույնիսկ մամուլում գրում էին, թե՝ այն չի անցկացվի: Ովքեր եւ ինչո՞ւ էին խրախուսում այս արատավոր երեւույթը:

— Չեմ կարող ասել՝ ով ինչ է գրել տվել, հանձնաժողովի եւ լիագումար նիստերը եղել են հրապարակային, բոլորը ազատ են դատողություններ անելու հարցում։

— Շատերին զարմացրեց, որ դիմեցիք անգամ ընդդիմությանն՝ օգնել այս նախագծի անցկացման հարցում: Հայկ Սարգսյանը կամաց-կամաց անցնում է ընդդիմության կո՞ղմը, թե՞ այս նախագծի ընդունումն ավելի կարեւոր էր քաղաքական շահերից:

— Ես մշտապես եմ բողոքում ընդդիմութան վատ աշխատանքից, իրականում մեր ընդդիմությունը շատ վատ է աշխատում: Հաճախ ես բերում եմ փաստեր՝ ապացուցելով, որ նրանք չեն աշխատում կամ շատ վատ են աշխատում, իսկ առանց առողջ ու ուժեղ ընդդիմության պետական կառավարման համակարգը ամբողջ էֆեկտիվությամբ չի կարող աշխատել։ Ես անտրամաբանական եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ մեր ընդդիմությունն այս ընթացքում շատ պասիվ էր, ոչ նախաձեռնողական եւ քվեարկությունների ժամանակ ձեռնպահ քվեարկեց։ Երբ խոսքը գնում է արատավոր երեւույթի տարածման գործունեությամբ զբաղվող ընկերությունների տուրքերն անգամ բարձրացնելու մասին, ի՞նչ է նշանակում ձեռնպահ քվեարկել, սա իշխանություն- ընդդիմություն հարց չէ, սա պետական բյուջեի հարց է, եւ բոլորը պարտավոր էին կողմ քվեարկել, դա է ասում պետական համընդհանուր շահը։

— Նախագծին դեմ էին միայն պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, սա որեւէ բացատրություն ունի՞ Ձեզ համար:

— Չունեմ մեկնաբանություն։

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՅՔԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ»

— Ժամանակին բուքմեյքերական ընկերությունները սպառնում էին իշխանություններին, որ իրենց «նեղելու» դեպքում, մասշտաբային ցույցեր կկազմակերպեն կառավարության դիմաց, այս առումով մտավախություն չունե՞ք:

— Նման մտավախություն չունեմ, իրենք պետք է պատրաստ լինեն եւ արդեն դա հասկացել են, որ իրենց հարկերն ու տուրքերը մշտապես բարձրացվելու են, իսկ գործունեությունը գնալով սահմանափակվելու է։

— Իսկ Ձեր անձի անվտանգության հետ կապվա՞ծ…

— Իմ անձի անվտանգության հետ կապված մշտապես եղել են եւ շարունակում են լինել սպառնալիքներ, որոնք սակայն ինձ ետ չեն պահել եւ առաջիկայում էլ չեն կարող ետ պահել առաջ տանել մեր պետության շահը։

— Ամեն դեպքում, արդյոք ապրիլին ուժի մեջ մտնող այս նախագիծը փարատում է այն մտահոգությունները, որ մարդիկ իրենց ֆինանսական հոսքերը կարող են տեղափոխել կասկածելի օտարերկրյա կայքեր եւ դրանից իրավիճակն էական փոփոխություն չի կրի, եթե չասենք՝ ավելի վատ պատկեր կունենանք:

— Օտարերկրյա կայքերի հասանելիությունը ՀՀ տարածքում պետք է սահմանափակվի, այս ուղղությամբ ես նույնպես աշխատանքներ եմ տանում։

ՈՎՔԵՐ ԵՆ ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂՆԵՐԸ

— Ի դեպ, հատկանշական է, որ Դուք առաջարկում էիք բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, օնլայն կազինոներին ու բուքմեյքերական ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, սակայն, վերջնարդյունքում ընդունվեց նախագիծ, ավելի մեղմ հարկային քաղաքականությամբ: Ի վերջո, ովքեր են «խաղային բիզնեսի շահերը պաշտպանողները», ինչպես Դուք էիք նշել:

— Այս փուլում չեմ ցանկանում այս մասին խոսել։

— Դուք նշել եք, որ թմրանյութերի շրջաանառությունը 5 անգամ ավելացել է։ Թմրանյութերի դեմ պայքարը խստացվելու է: Ե՞րբ կունենանք գործուն քայլեր այս ուղղությամբ։

— Ես արդեն իսկ շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որի նպատակն է խստացնել նախատեսված պատիժները թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով։ Առաջիկայում այն կմտնի ԱԺ նիտերի օրակարգ, եւ մենք հրապարակային կքննարկենք այն հանձնաժողովում, ապա լիագումար նիստերի դահլիճում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔԻնչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինիՀայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ ՄամիջանյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Գռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top