Երկու միջուկային տերությունների միջև մարտեր. պայթյուններ և կրակոցներ որոտում են բոլոր կողմերից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (Տեսանյութ) Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄ ԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Լավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասին Հեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալ ՉԼ. «Արսենալ»-ՊՍԺ. Մեկնարկային կազմեր Մխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ) անհետացման օպերացիան. Էդմոն Մարուքյան Ցանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու. «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Իրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երկրի համար այս բախտորոշ օրերին ինչո՞վ է զբաղված Հայաստանի Հանրապետության նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, կհարցնեք դուք: Պարզվում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է տեղյակ: Նա այցելել է Խաչատուրյանին եւ ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը եւ առաջիկա նախաձեռնությունները։ Հայրապետյանը ներկայացրել է նաեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ի՞նչ ասես, իրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում: Ի դեպ, մի նախագահ էլ ունեինք, երազեց տիեզերք թռնել, բայց բառիս բուն իմաստով, թռավ երկրից ու այդպես էլ մնաց Մեծ Բրիտանիայում:

Մինչ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ մասնավորապես խոսում է Թուրքիայի հետ բանակցություններում շոշափելի դրական արդյունքների մասին ու կոպտում հայ լրագրողներին, իսկ իշխանությունն ընդհանրապես գլխակորույս ընկել է Թուրքիայի գիրկը եւ իրար աչքալուսանք են տալիս` հայ-թուրքական խաղաղության պայմանագրի ստորագրումը համարելով օրերի հարց, պարզվում է՝ թուրքերը բոլորովին էլ չեն գնահատում նիկոլականների անվերապահ սերն ու գործադրած ջիգերը: «Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երեւանում եւ Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար»,- այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը: «Նույնիսկ Նիկոլի այսքան ստորացումից հետո՝ Անկարան «нет» է ասում անինքնասեր քայլիստներին... »,- գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Այսքանից հետո հարց է ծագում՝ ո՞ր երկրի անունից է բանակցում Միրզոյան Արոն:

Երեւանի Թումանյան փողոցում «ասֆալտին փռելու» օպերացիա է իրականացվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ՝ Գռզոյի թիկնազորի դեմ, թե բա՝ կասկածել են, որ նրանց մոտ ապօրինի զենք է եղել.... Լավ, այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թիկնազորին են արդեն 5-րդ անգամ բերման ենթարկում, դեռ կարելի է հասկանալ: Բայց, թե ինչո՞ւ է հանկարծ Սուքիասյանը սկսել անհանգստացնել Փաշինյանի ոստիկանությանը, ձայնն, իհարկե, դեռ կլսվի: Սակայն, պարզից էլ պարզ է, որ կա՛մ Նիկոլը վերջինիս ինչ֊-որ բան է հասկացնում, կա՛մ մեսիջ է հղում թիմակիցներին, որ ընտրություններից առաջ ձգելու է բոլորի սանձերը, կա՛մ էլ հերթական շոուն է հանրությանը շեղելու համար՝ վտանգավոր զարգացումների ֆոնին:

Ոչ պակաս զարմանալի էր թվով 25 ԿԱՆԱՆՑ գրավոր դիմումը Վեհափառ Հայրապետին՝ գերիների վերադարձի հարցով, նաեւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրական հորդորով դիմեր Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Հարց է ծագում՝ արդյո՞ք այս կանայք հետեւում են Մայր Աթոռի տեղեկատվականի էջին։ Գոնե` մեկ-մեկ…«Եթե ընդամենը վերջին երկու ամիսների ընթացքում եք դուք սկսել անհանգստանալ գերիների ճակատագրով, ապա ասեմ, որ Վեհափառ Հայրապետը 2020 թ. նոյեմբերի վերջից է զբաղվում գերիների վերադարձի հարցերով եւ տեղեկացնում է այդ մասին աշխարհի բոլոր հոգեւոր եւ քաղաքական կառույցներին։ Չի սպասել, որ արցախյան ռազմաքաղաքական ղեկավարները եւս գերեվարվեն, եւ նոր միայն սկսի զբաղվել այդ հարցով, ինչպես դա` ցավով պետք է նշեմ, նկատվեց հայ ազգի 80 տոկոսի մոտ», - գրում է քաղակտիվիստ Արմինե Սնդոյանը:

Զարմացած է «Իրավունք»-ը






Երկու միջուկային տերությունների միջև մարտեր. պայթյուններ և կրակոցներ որոտում են բոլոր կողմերից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (Տեսանյութ) Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուսԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸԼավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասինՀեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալՉԼ. «Արսենալ»-ՊՍԺ. Մեկնարկային կազմեր Մխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասինՎարդան Ղուկասյանի (ԴՕԿ) անհետացման օպերացիան. Էդմոն ՄարուքյանՑանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու. «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի շնորհիվ ավագանի դարձան, նոր հասկացա՞ն, որ նա հայհոյում է. Անուշ ԳինոսյանՓաշինյանի ապազգային խոսքերը վտանգավոր են մեր ժողովրդի և պետության համար. Գառնիկ ԴանիելյանԽորհրդային կենցաղային տեխնիկա. ինչպիսի՞ն էին դրանք և ինչո՞ւ անհետացանԴարչինը կարող է թուլացնել դեղամիջոցների ազդեցությունը. Food ChemistryՈւժգին պայթյուն Իրանում. ինչ է տեղի ունեցելՍահմանապահ զինվորի մահվան գործով կա ձերբակալված․ զինվորին ինքնասպանության են հասցրել․ բացառիկ մանրամասներԻնչ հավաք է կազմակերպել Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հյուրատանը. «Իրավունք»Եվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինԲեռլինում «Անմահ գնդի» երթի ժամանակ արգելել են գեորգիևյան ժապավեններն ու ցանկացած դրոշԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետԻնչպես են կատուները ընտրում, թե որ տիրոջ հետ քնել, և ինչն է ազդում նրանց որոշման վրաՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվում Շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱնցյալ տարի Բայդենը արտաբերել էր, «ցեղասպանություն» եզրույթը, մեկ տարվա մեջ ի՞նչ փոխվեց. ԲալասանյանԱՄՆ-ն շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս է գալիս. ԲալասանյանՍահմանապահ զինծառայողի կյանքից զրկվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է1 ժամում` 20 կլինիկական մաh. Ռուբեն Մաթևոսյանը`կյանքի դեմ մղած պայքարի մասին.starnews.amԱնաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, և նրա ընտանիքը Հայաստանի քաղաքացիություն են ստացելՈրոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռի արձագանքը՝ Վազգեն սրբազանինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրաՄինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. օրենսդրական նախաձեռնությունՔաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԲացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՍկանդալ. Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր ԱրցախբանկումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՄասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըՀնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETԱրամ Զավենիչի սիրտը եվրոփոխվարչապետի պաշտո՞ն է ուզում. «Իրավունք»Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՈւնենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա ՀակոբյանՈղբերգական վթար, վիրավորներից մեկը մաhացել էԺաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբԱվարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՇՏԱՊ.Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկելՄեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասինԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՈՒՂԻՂ․ Ինչ իրավական ընթացք է սպասվում Վարդան Ղուկասյանին․ հայտնի փաստաբանը փակագծեր է բացում. Լեվոն ԲաղդասարյանՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհինՖինլանդիայում Հիտլերին առաջադրել են՝ որպես տեղական ընտրությունների թեկնածու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top