Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ) Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին

Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը եւ տեղափոխումը Բաքու. Aliqmedia.am

Արցախի հայաթափման եւ վերջին օրերի պատմությունը ամբողջական հասկանալու համար անհրաժեշտ է տեղյակ լինել Եվլախում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպման մանրամասներին եւ դրան հաջորդած շփումներին:

Արցախյան կողմից Եվլախի հանդիպմանը մասնակցած Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը եւ պատգամավոր Դավիթ Մելքումյանը մինչեւ այսօր որեւէ հարցազրույց կամ բացատրություն չեն տվել: Միայն նրանք եւ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը կարող են ամբողջությամբ ներկայացնել իրականությունը, քանի որ նրանք են եղել վերջին բանակցողները:

Եվլախի հանդիպմանը հարցերի մի քանի շրջանակ է քննարկվել, որոնք պայմանականորեն կարելի բաժանել մի քանի խմբի՝

ա) ռազմական,

բ) տնտեսական,

գ) քաղաքական:

Արցախի պաշտպանության բանակի լուծարումը ժամանակի հարց էր միայն: Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո միայնակ մնացած եւ ինը ամիս անմարդկային շրջափակման ենթարկված Արցախը չէր կարող դիմադրել հակառակորդի տասնապատիկ ուժերին: Փաստացի, Հայաստանը, որ տասնամյակներ Արցախի անվտանգության երաշխավորն էր, եւ Ռուսաստանը, որպես խաղաղապահ ուժ, չկարողացան եւ չցանկացան Արցախը պահել հայկական:

Արցախի պաշտպանության բանակի լուծարման վերջնագիր-պահանջը Բաքուն դնում էր նաեւ նախկինում: Եվլախի հանդիպումից եւ դրան հաջորդած շփումներից հետո Բաքուն Արցախից հայերի անվտանգ հեռանալու համար պայման է դնում հինգ հայերի ձերբակալությունը, որին տրվում է դրական պատասխան: Այդ հինգ հայերն էին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ինչպես տեսնում ենք, ցուցակում չկա Արայիկ Հարությունյանի անունը: Ավելին՝ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ջեյհուն Շիդլինսկին, որը տեղափոխվել եւ աշխատում էր Շուշիում, Հարությունյանին անձամբ ասել է, որ նա կարող է հեռանալ Հայաստան:

Հարությունյանը, որ ադրբեջանցիների հետ շփվում էր 2021 թվականի փետրվարից մինչեւ իր ձերբակալության պահը՝ 2023-ի հոկտեմբերի 3-ը, Արցախի ղեկավարությանը ասել է, որ ինքը չի կարող մենակ թողնել նախկին նախագահներին, եւ պետք է միասին դուրս գան Ստեփանակերտից:

Եվլախում քննարկված հարցերի երկրորդ շրջանակը վերաբերում էր տնտեսական խնդիրների: Արցախի հայաթափումն արդեն անխուսափելի էր, եւ որեւէ մեկը չէր ուզում մնալ եւ ապրել Ադրբեջանի դրոշի տակ: Սակայն պարզվեց, որ Արցախում չկա բավարար չափով վառելիք, որպեսզի 120 հազար հայերը կարողանան դուրս գալ Ստեփանակերտից: Եվլախի հանդիպման ընթացքում Ադրբեջանը 120 տոննա բենզին է խոստանում, իսկ հետագայում նաեւ՝ երեք մեքենա առաջին անհրաժեշտության պարագաներ Ստեփանակերտի պայթյունից տուժածներին:

Հարցերի երրորդ շրջանակը վերաբերում է Արցախի վերաինտեգրմանը, որն անընդունելի էր արցախահայության համար:

Ինչպես նշել ենք այս շարքի մեր նախորդ հրապարակումներում, 2023 թվականի սեպտեմբերի 30-ից Արցախի ղեկավարությունը տեղափոխվել էր Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ առաքելության հոսպիտալ:

Հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից հետո ռուս խաղաղապահները Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին օդանավակայանից հասցնում են Կարեն Սարգսյանի առանձնատուն եւ, այսպիսով, նրանց փոխանցում Ադրբեջանի հատուկ ծառայություններին, որոնք շրջափակման տակ էին պահում տարածքը:

Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի անվտանգության երկու աշխատակցի հետ մեկնում է իրեն պատկանող, Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա գտնվող կոնյակի գործարան եւ զանգահարում Ջեյհուն Շիդլինսկուն: Հարությունյանը հայտնում է, որ ցանկանում է ցույց տալ գործարանը: Շուշիից Շիդլինսկին պատասխանում է, որ շուտով կլինեն գործարանում: Կարճ ժամանակ անց գործարանի տարածք է հասնում Շիդլինսկու օգնականը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ տեղում ձերբակալում Արայիկ Հարությունյանին: Նրան կոնյակի գործարանից ուղիղ տեղափոխում են Բաքու:

Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցում տեսակետները հակասական են: Հայաստանի իշխանությունները եւ նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն ու ինֆլուենսերները պնդում են, որ Հարությունյանը հրաժարական է տվել Արցախում տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքով:

Իրականում, Հարությունյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում մի քանի անգամ հայտնել է նախագահի պաշտոնից հրաժարվելու իր ցանկության մասին: Առաջին անգամ այդ ցանկությունը նա հայտնել է Երեւանում 2023 թվականի մարտին՝ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:

Դա եղել է երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստը եւ անցել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հասցեին մեղադրանքների եւ գոռգոռոցների պայմաններում: Այս ամենի մասին կգրենք այլ հարմար առիթով:






Լոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ ՍաքսՆիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումըՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուIQ միջազգային թեստի արդյունքներով Հայաստանը բարձրացել է 8-րդ տեղԱյսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top