ՉԼ. «Ռեալը» հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով և քառորդ եզրափակիչում է(տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Աթլետիկոյին»։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում տանտերերի Քոնոր Գալահերի` 28-րդ վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով։
«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Արսենալի» դեմ։
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռեալ (Իսպանիա) (առաջին հանդիպումը` 1-2) 1-0 (11-մետրանոցներով` 2-4) (տեսանյութ)