Աղբահանության վճարի արտոնություն՝ որոշակի խմբերի համար Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. Քեռյան Ո՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր 15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները Ռուսաստանում Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Կանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետ

Չի կարելի դաշնակից անվանել երկրներին, որոնք փորձում են նստել մի քանի աթոռների վրա. Վլադիմիր Կարասեւ

Վերլուծություն

Ռուս քաղաքագետ և միջազգայնագետ Վլադիմիր Կարասևի հետ զրուցել ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի և Ուկրաինայում հատուկ օպերացայի արդյունքում աշխարհակարգի փոփոխությունների մասին։

-Պրն. Կարասեվ, վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ վատթարացմանը՝ ինքնաթիռի կործանման հետ կապված միջադեպից հետո։ Այնտեղ  վերջերս փակվեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը,  «Sputnik Ադրբեջանը»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում Ալիեւը։

- Սա սպասելի էր։ Այն երկրներին, որոնք փորձում են նստել մի քանի աթոռների վրա, չի կարելի դաշնակից անվանել: Հնարավոր չէ  լավը լինել և Ռուսաստանի, և Արևմուտքի, և ԱՄՆ-ի, և Իսրայելի համար ։ Ուստի այն ամենը, ինչ կատարվում է Բաքվում, սկզբունքորեն սպասելի էր։ Դրա համար կան մի քանի պատճառներ:

Նախ՝ Ալիևը սկսեց ավելի քիչ գումար ստանալ Ուկրաինայի տարածքով էներգառեսուրսների տարանցումից, և դա նրա համար դարձավ անշահավետ։ Այն մարդկանց, ովքեր կարծում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի բարեկամներն են, ես միշտ ասում եմ, որ նրանք իրավիճակային ընկերներ են։

Ալիեւը ցանկանում է շարունակել նավթ վաճառել, ուստի նրա համար հրամայական է մերձենալ Թրամփի հետ։ Սա նրա գլխավոր խնդիրն է հիմա, որը նա կարող է իրականացնել Նեթանյահուի միջոցով:

Ալիեւը որոշել է օգտվել այն պահից, երբ Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ եւ դեռ չի կարողանում կոշտ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ։ Ալիեւը օգուտներ է փնտրում:

Լրատվամիջոցների փակման հարցում սա նույն ռուսաֆոբ դիրքորոշումն է, ինչ Արեւմուտքում, Եվրոպայում, Ուկրաինայում.  փակել բերանը, որ ոչ ոք ճշմարտությունը չխոսի Բաքվի իշխանությունների մասին:

Վերադառնալով ավիավթարի թեմային` նշեմ, որ  ես այն ժամանակ ասացի, որ Ռուսաստանի Դաշնությանը վիրավորելը լավ չէ, եթե նրան դաշնակից եք համարում,  եւ պետք է սպասել սև արկղերի բացման արդյունքներին։ Դրանց բացահայտումից հետո բացահայտվեց նաև Ալիևի սուտը:Պարզվում է, որ ռուս դիսպետչերները, ընդհակառակը, փորձել են փրկել ուղևորներին և ինքնաթիռի անձնակազմին առաջարկել են վայրէջք կատարել Ռուսաստանի տարածքում, սակայն ադրբեջանցի օդաչուները որոշել են թռչել Ղազախստան։ Այդ դեպքում ո՞վ է մեղավոր ողբերգության համար։ Ո՞վ պետք է պատժվի:

Հետեւաբար, իմ կարծիքով, եկել էր այն պահը, երբ Ալիեւը պետք է ընտրություն կատարեր։ Երևի նա հուշումներ էր ստանում Վաշինգտոնից։

Չեմ բացառում, որ դիվանագիտական ​​ոլորտում կունենանք հետագա խնդիրներ, գուցե նույնիսկ դիվանագետների արտաքսում։ Ընդգծեմ, որ դաշնակիցներն այսպես չեն վարվում։ Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ։

-Թուրքիան խաղում է իր սեփական խաղը և փորձում է ամրապնդել իր դերը Հարավային և Հյուսիսային Կովկասի տարածաշրջաններում և Սիրիայում։ Այս փուլում Թուրքիան Ռուսաստանի համար ավելի շատ գործընկեր է, թե`՞ մրցակից:

- Թուրքիան, իհարկե, մրցակից է։ Նա նույնիսկ այս փուլում չի կարող լինել մեր գործընկերը։ Կրկնեմ, հակառակորդին կարելի է դիտարկել որպես ժամանակավոր գործընկեր ավելի ահեղ թշնամու դեմ: Բայց եկեք վերցնենք Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ, ըստ էության, ներկայումս ալավիների ջարդ է ընթանում:

Այն, ինչ կատարվում է Սիրիայում, թուրքերը կարող են շատ արագ կանգնեցնել: Բայց նրանք դա չեն անում: Իզուր չէ, որ այժմ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները համեմատում են 1915 թվականի հետ, երբ թուրքերը ցեղասպանություն իրականացրին հայ ժողովրդի նկատմամբ։

Այն ժամանակ էլ բոլորը լուռ էին, բացի Ռուսական կայսրությունից ու Ֆրանսիայից։ Նույնը հիմա կատարվում է Սիրիայում: Ինձ թվում է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կկարողանան Էրդողանի համար փաստարկ գտնել՝ դա դադարեցնելու համար։ Որովհետեւ Էրդողանն իրականում այդ հանցագործների ֆինանսավորողներից մեկն է։ Նա առաջնորդեց այդ հանցագործներին Ասադի ռեժիմը տապալելու համար, ուստի բոլոր հարցերն ուղղված են նրան: Բացի այդ, Թրամփը չի ցանկանում, որ ռուսական բազաները դադարեն գոյություն ունենալ Սիրիայում, որպեսզի թույլ չտա Թուրքիայի հզորացումը։

Կարծում եմ, որ Սիրիայի հարցով Թրամփի Պուտինի եւ Էրդողանի միջև ինչ-որ համատեղ որոշում կլինի ։ Այս կոտորածը, իհարկե, պետք է անհապաղ դադարեցվի։

- Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը, կարո՞ղ ենք սպասել, որ մոտ ապագայում այն կավարտվի։

- Սա շատ բարդ հարց է։Պետք չէ մոռանալ, որ հատուկ ռազմական գործողության գոտում մեր բանակի առջեւ կան դրված խնդիրներ Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս խնդիրները դեռ ամբողջությամբ չեն կատարվել։ Ուստի մենք կարող ենք երկար բանակցել ամերիկացիների հետ, նույնիսկ քայլեր ձեռնարկել միմյանց նկատմամբ, ինչպես հիմա արել ենք մեր երկրների արտգործնախարարությունների գծով, վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները։ Մենք կարող ենք համագործակցել տնտեսական ոլորտում, միջուկային էներգիայի, միջուկային վառելիքի, տիեզերքի ոլորտներում։

Բայց քանի դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից  առաջադրված հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները չեն կատարվել, որքան էլ դա ուզենան մեր արևմտյան «գործընկերները», ոչինչ չի կանգնեցնի ռուսական բանակի առաջխաղացումը։

-Կարո՞ղ ենք ակնկալել, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ավելի ակտիվ կվերադառնա հարավկովկասյան տարածաշրջան և դրա հետ կապված՝ Արցախի և հայ փախստականների այնտեղ վերադարձի հարցը կրկին արդիական կդառնա։

- Իհարկե, կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած ողբերգության մեջ գլխավոր դերը կատարել է Փաշինյանը։ Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ Փաշինյանը օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է։  Այն էլ մի քանի երկրի: Այնտեղ ե’ւ  ֆրանսիական ականջներ են երեւում,  ե’ւ թուրքական , ադրբեջանական, ամերիկյան:

Բայց, այնուամենայնիվ, ես միշտ ասում եմ, որ ռուս և հայ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են՝ անկախ նրանից, թե ով է կանգնած Հայաստանի գլխին։ Հայերը միշտ մեր եղբայրներն են եղել, մեզ երբեք չեն դավաճանել: Իսկ ռուսները դա շատ լավ հիշում  են և գիտեն։

Ավելին` մենք բոլորս մեծ հարգանքով ենք վերաբերվում ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերին, թեկուզ միայն այն պատճառով, որ ունենք լեգենդար հայկական «Արբատ» գումարտակը, որը հաջողությամբ գործում է հատուկ ռազմական գործողության գոտում։ Դրա հետ կապված շատ ռուս տղաներ հարցնում են. «Իսկ որտե՞ղ են մեր ադրբեջանական, տաջիկական, մոլդովական գումարտակները»:

Վստահ եմ, որ Ռուսաստանը չի լքի հայ ժողովրդին և կփորձի անել ամեն ինչ, որպեսզի իրենց պատմական հողերից բռնի կերպով վտարված փախստականները  այնտեղ վերադառնան։

Ինչ վերաբերում է բուն Արցախի հարցին, ապա, ցավոք, այն չլուծվեց դիվանագիտական ​​մեթոդներով։

Արցախը արյամբ է հանձնվել, և այն կարելի է վերադարձնել միայն արյունով, պատերազմով։ Ցավոք, ընկերներս, այլ կերպ չի ստացվի:

Ես հավատում եմ, որ Արցախն, իհարկե, կվերադառնա Հայաստան։ Կկրկնեմ այն, ինչ հաճախ եմ կրկնել. Արցախը` Հայաստան է: Սա իմ անձնական կարծիքն է։

Զրուցեց Զարուհի Բաբուխանյանը






Աղբահանության վճարի արտոնություն՝ որոշակի խմբերի համարՌուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. ՔեռյանՈ՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. ՊուտինՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները ՌուսաստանումԵկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի ՄոսկվաՎանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համարԿանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետՆման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔԻնչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինիՀայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ ՄամիջանյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Գռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top