Աղբահանության վճարի արտոնություն՝ որոշակի խմբերի համար Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. Քեռյան Ո՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր 15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները Ռուսաստանում Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Կանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետ

Եթե շատերը գնահատեին մեր տղաների սխրանքները, չէինք հայտնվի այսպիսի սոսկալի իրադրության մեջ. Սարիբեկյան

Մշակութային

«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

Լույս է տեսել «Քաջերի երթը» բանաստեղծությունների ժողովածուի եւ մի շարք այլ գրքերի հեղինակ, բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ 25-րդ գիրքը՝ նվիրված տարբեր ժամանակներում պատերազմում անմահացած սպաներին: «Պարոնայք սպաներ» գրքով Սարիբեկյանն անուն առ անուն բացահայտում է մեր սպաներին, նրանց սխրանքները, կյանքը, անմահությունը... Այս մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

«ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԲԱՆ, ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԹԱՓԱԾ ԱՐՅՈՒՆԸ»

Ինչպե՞ս առաջացավ «Պարոնայք սպաներ» գրքի գաղափարը, եւ ինչպե՞ս ընտրեցիք գրքի մեջ ներառված շուրջ հինգ տասնյակից ավել սպաներին՝ Ձեր գրքի իրական հերոսներին:

«Պարոնայք սպաներ» գրքի մտահղացումը դեռեւս «Քաջերի երթը» 4-րդ հատորից հետո էր առաջացել ինձ մոտ, քանի որ գրքում կային այնպիսի սպաներ, որոնց սխրանքները եւ կյանքը պետք է ավելի բովանդակալից ներկայացնել։ Երրորդ տղայիս ունենալուց հետո՝ որոշեցի, որ պետք է հիմա հատուկ անդրադարձ անել սպաներին։ Այն սպաներին, որոնք մինչեւ վերջին շունչը պայքարելով, պաշտպանելով ու փրկելով բազում զինվորների կյանքեր՝ անմահացան։ Գիրքը ներառում է 50 սպայի եւ 2 զինվորի մասին ստեղծագործություններ։ Իսկ թե ինչու եմ ներառել 2 զինվորի՝ դա հատուկ մտածված էր։ Սպաների նյութերը ավարտվելուց հետո՝ գրքում կա մի խորագիր. «Կային այնպիսի զինվորներ, որոնք մեծ նախադրյալներ ունեին սպա դառնալու, բայց այդպես էլ չդարձան»։

Ինչպիսի՞ դժվարություններ հանդիպեցիք այս գրքի ստեղծման ընթացքում, հատկապես երբ խոսքը ոչ միայն անձնուրաց հերոսությունների մասին է, այլեւ նրանց անվան հետեւում կանգնած ընտանիքների մեծ ու անդառնալի կորուստների:

Դժվարությունները բավականին շատ էին, նախ սկսեմ նրանից, որ երեխաներս փոքր են եւ չարաճճի, հետո այն, որ ոչ բոլոր ծնողներն էին կարողանում գրքի համար նյութեր ուղարկել։ Հերոսների մասին նյութեր գրել եմ թերթերից, հաղորդումներից, կամ ծնողը, մարտական ընկերը հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է, ես գրել եմ։ Իսկ ինձ համար ամենամեծ դժվարությունն այն էր, երբ այդքան մոտիկից իմանում ես հզոր սպաների մասին ու գիտակցում, որ էլ նա չկա՝ ահավոր դժվար է ինձ համար։ Իսկ ծնողների հետ շփումս դարձել է այնքան ջերմ եւ մտերմիկ, որ ամեն կերպ փորձում եմ նրանց հուսադրել եւ խնդրել, որ հպարտ լինեն։

Երբեմն տպավորություն է, որ հասարակության մի լայն զանգվածի սրտերը քարացել են, անտարբեր դարձել: Ի՞նչ եք կարծում՝ այսպիսի գրքերով հնարավոր լինելո՞ւ է այս նույն հասարակության սրտերը բախել՝ այն լցնելով հպարտությամբ, ինչու ոչ, վրեժով ու ցասումով:

Այո՛, ցավալի փաստ է։ Բոլորը մտածում են իրենց շահի մասին։ Երբեմն էլ տարվելով ցոփ եւ շվայտ ապրելու փուչ խոստումներին՝ ուրանում են ամեն բան, նույնիսկ մեր տղաների թափած արյունը։ Մի կողմից էլ այսօր շատերն են «գրքեր գրում», եթե կարելի է այդպես համարել։ Վերցնում են կենսագրություն, նկարներ, եւ արդյունքում ստացվում է գիրք են գրում։ Կոնկրետ «Պարոնայք սպաներ» գրքում գրել եմ 60 ձոն՝ նվիրված մեր հերոսներին, արձակ թեմաներ՝ ներկայացնելով մոր, կնոջ ու զավակի կարոտն ու ցավը։ Եթե մեր հայրենակիցներից շատերը գնահատեին մեր տղաների սխրանքները, մենք չէինք հայտնվի այսպիսի սոսկալի իրադրության մեջ։

«200 ԹՈՒՐՔ Է ԲՈՂՈՔԵԼ ՀԱԿՈԲԻ ՆՅՈՒԹԻ ԴԵՄ… ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՍ ՄԵԾ ԷՐ ԵՎ ՑԱՎՈՏ»

Որպես հեղինակ՝ Ձեր ստեղծագործություններում ինչի՞ վրա եք շեշտը դրել: Կա՞ն դեռ չբացահայտված դրվագներ, որոնք առ այսօր մնացել են անտեսված կամ քիչ խոսված՝ մեր անմահացած հերոսների մասին:

Ես, որպես բանաստեղծ, արձակագիր, իմ գրքերում շեշտը դնում եմ տղաներին փառաբանելու, նրանց սխրանքներն անմահացնելու վրա: Այո՛, ցավոք, շատ կան հերոսներ, որոնց հարազատները չնչին գումարի պատճառով չեն ցանկանում իրենց հերոսի մասին գրվի գրքում։ Գումարը լոկ գրքի տպագրման ծախսերն են, քանի որ ինքս հովանավոր չունեմ։ Չնայած` ինչքան կարողանում եմ, ստեղծագործություններ, երգեր գրում ու նվիրում եմ, կամ լուսաբանում եմ իմ «Քաջերի երթ» ֆեյսբուքյան էջով։

Լինելով մասնագիտությամբ քրեաիրավագետ՝ առաջնահերթ համարո՞ւմ եք տղաների կյանքն ու մահը ներկայացնել հավաստի փաստերի հիման վրա, թե՞ փորձում եք նաեւ մի փոքր գեղարվեստականացնել՝ ստեղծելով հերոսների նոր իդեալներ, ինչպիսին ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո:

Առաջնահերթ համարում եմ ներկայացնել ճշգրիտ փաստեր, իսկ գեղարվեստական տեսքը տալիս եմ իմ ստեղծագործություններին` էլի հիմնվելով փաստերի ճշգրտության վրա։ Պետք է մեր հերոսներին ճիշտ ներկայացնել, որ գալիք սերունդը ճանաչի իրական հերոսներին։ Մի բան էլ հավելեմ, երբ գրել էի իմ ֆեյսբուքյան էջով Հակոբ Ռոստոմյանի /ՌՈՍՏ/ մասին, զարմանք ապրեցի, որ մենք դեռ չենք ճանաչում մեր իրական հերոսներին, բայց մեր թշնամին ճանաչելով՝ բողոք էր ներկայացրել իմ էջի վրա։ Իմ հարցին, թե ինչու են էջս արգելափակել, Ֆեյսբուքից ստացա պատասխան, որ 200 թուրք է բողոքել Հակոբի նյութի դեմ։ Հավատացեք, հպարտությունս մեծ էր եւ ցավոտ։

Դուք մի առիթով նշել եք, որ ինքներդ էլ մեծացնում եք 3 ապագա սպաների: Որպես մայր, որն ամենօրյա շփումների մեջ է տասնյակներով սպաների ընտանիքների հետ՝ ի՞նչ մտահոգություններ ունեք այսօր:

Այո, ասել եմ ու հիմա էլ հպարտությամբ եմ ասում, անգամ մտովի պատկերացնում եմ, թե տղաներիցս ում կցանկանայի՝ մեր սպաներից որ մեկին նման լիներ։ Հավատացե՛ք, այսօր էլ մեր բանակում կան հիանալի սպաներ, բայց չկա ճիշտ արժեհամակարգ նրանց աշխատելու համար։ Կցանկանայի, մինչ իմ տղաների ծառայությունը, մեր բանակն արդենիսկ կայունացած լիներ։

«ՔԱՆԻ ՀՈԳԻՍ ԹԵՎՈՒՄ Է, ՄԻՏՔՍ՝ ԾԱՂԿՈՒՄ, ԳՐԵԼՈՒ ԵՄ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Արդյո՞ք այս գիրքը կարող է փոփոխել հասարակության ընկալումը պատերազմի եւ հերոսության մասին, եւ ինչո՞ւ դա կարեւորվեց Ձեր համար։

Ես մեծ ակնկալիք ունեմ, որ մարդիկ «Պարոնայք սպաներ» գրքի շնորհիվ կճանաչեն մեր հզոր հայորդիներին, եւ նրանցից ոմանք չեն ասի, որ նորմալ հրամանատարներ չենք ունեցել։ Քանի որ գրքում կան սպաներ, որոնք իրենց կյանքի գնով հազարավոր կյանքեր են փրկել։

Քանի որ այս գիրքը նվիրված է 44 -օրյա պատերազմի զոհված սպաներին, ինչպե՞ս են գրքում ներկայացվում պատերազմի անարդարությունը եւ նրա հետեւանքները, եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրա նշանակությունը պատմության մեջ։

Գրքում ներկայացված են մեր բոլոր ժամանակներում անմահացած սպաներ, բայց մեծամասնությունը 44-օրյա պատերազմում անմահացած տղաներն են։ Ես աշխատում եմ ինձ զերծ պահել եզրակացություններից, բայց, հավատացեք, երբեմն լցվում եմ անասելի ցասումով, քանի որ սրի մատնվեց մի ողջ ազգ, տեղի ունեցավ եղեռն։ Այո, 44-օրյա պատերազմն ինձ համար ցեղասպանություն էր, կոտորվեց մի ողջ սերունդ, եւ արդյունքում տվեցինք Արցախը։ Ի՞նչ է ստացվում, ոմանց կարծիքով՝ տղաները զոհվեցին հանուն ոչնչի՞… Ամենամեծ ցավս այն է, որ ոմանց դավաճանության պատճառով պատմության մեջ կունենանք նաեւ պարտված ազգի դարաշրջան, բայց վստահ եմ` ցանկացած անձրեւից հետո արեւ է շողալու։

Սա Ձեր 25-րդ գիրքն է եւ բոլորը պատերազմի իրական հերոսների մասին: Մտադիր եք մի ամբողջ գրադարա՞ն ստեղծել, այս գրքերում արդեն քանիսի՞ն եք անդրադարձել, դեռ քանի՞սն են մնացել, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում այս շարքը շարունակել:

Այո, իմ 25-րդ գիրքն է, որոնց միջոցով ես հանրությանը ներկայացրել եմ շուրջ 1700 իրական հերոսների։ Ինքս այս պահին ունեմ բնակվելու խնդիր, բայց մեծ պլաններ ունեմ՝ կապված հերոսներին արժանավայել ներկայացնելու գործում։ Հիմա ունեմ դեռ չտպագրված եւս 5 գիրք եւ զուգահեռ աշխատում եմ «Քաջերի երթը» գրքի 9-րդ հատորի վրա։ Քանի հոգիս թեւում է, միտքս՝ ծաղկում, գրելու եմ մեր տղաների մասին։ Քանի որ նրանք անմահ են, եթե մենք հիշում ենք նրանց, իսկ ես հիշելու եմ եւ հանրությանը հիշեցնելու եմ, քանի սիրտս բաբախում է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԶՈՐ ՀԱՅՈՐԴԻ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ

ՀԱԿՈԲ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ (ՌՈՍՏ)

«Մենք անցողիկ ենք

Մնայունը հողն է, հայրենիքը։

Մեր պապերն էս մի փոքր հողն են մեզ թողել,

Մենք էլ պետք է կարողանանք թողնել մեր երեխեքին»։

 

Այս սկզբունքով էր Հակոբն առաջնորդվում,

Իր զինվորներին հայրենասեր կրթում,

Խորհուրդ էր տալիս գրագետ լինել,

Միայն ուժով չէ, որ պիտ սահման պահել։

 

Գրագետ էր նա, հավասարակշռված,

Սրտում հայրենիքն էր, երկնքում՝ Աստված,

Միշտ լցված էր վեհ Նժդեհյան ոգով,

Մոնթեի նման հզոր ավյունով։

 

Մարտի դաշտում էլ երբեք չծնկեց,

Շատ զինվորների կյանքեր նա փրկեց,

Երբեք չերերած ոսոխի առաջ,

Պայքար նա մղեց հպարտ, աննահանջ։

 

Բայց նենգ թշնամու հարվածն ուժգին,

Տապալեց գետին մեր քաջ առյուծին,

Անմահացավ նա հերոսին վայել,

Հանուն նրա անվան պիտի պայքարել։

Ի ԴԵՊ

Հակոբ Արայի Ռոստոմյանը ծնվել է 1989 թ. փետրվարի 13-ին Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2009-2015 թթ. ծառայել է Հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետեւ որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում եւ համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։ 2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ թշնամին հերթական փորձն էր անում ճեղքելու մեր պաշտպանությունը, Հակոբն իր դասակով կարեւոր մարտական հանձնարարություններ է կատարել՝ ոչնչացնելով թշնամու կրակակետեր, մարդկային ու տեխնիկական միջոցներ:

Մասնակցել էր 2016 թ. Ապրիլյան պատերազմին, որից հետո պահեստազորում էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից դարձյալ հարազատ դարձած Մարտակերտում էր։ Մինչեւ նահատակվելը հերոսաբար մարտնչել է իր հրամանատարությամբ գործող զինվորների հետ։ Կատարել են բազում սխրագործություններ։ Հակոբը ամուսնացած էր, ուներ երկու զավակ:






Աղբահանության վճարի արտոնություն՝ որոշակի խմբերի համարՌուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. ՔեռյանՈ՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. ՊուտինՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները ՌուսաստանումԵկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի ՄոսկվաՎանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համարԿանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետՆման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔԻնչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինիՀայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ ՄամիջանյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Գռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top