Շարունակե՛ք սիրո ու հոգատարության սերմեր ցանել՝ միշտ մնալով մեր ազգային ավանդույթների կրողները․ Հայտնի փաստաբանի շնորհավորանքը

Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր Լեվոն Բաղդասարյանը կանանց տոնին շնորհավորական ուղերձով է հանդես եկել.
Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Մայրության և գեղեցկության տոնին թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ։ Թող հավերժ ձեր ուղեկիցը լինեն կանացի անմար հմայքը, անսահման բարությունն ու պայծառ ժպիտը: Շարունակե՛ք սիրո ու հոգատարության սերմեր ցանել՝ միշտ մնալով մեր ազգային ավանդույթների կրողները, ընտանիքների ամրության ու հայոց աշխարհի խաղաղության պահապանները: