Զելենսկի. Մենք շատ արագ աշխատում ենք պատերազմին վերջ տալու ծրագրի վրա
Միջազգային
Զելենսկու մար հայտարարության համաջայն. «Մենք շտապ աշխատում ենք պատերազմին վերջ տալու ծրագրի վրա»:
Նրա խոսքով. «Մենք ծրագիր ենք պատրաստում առաջին քայլերի համար՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Մենք արագ աշխատում ենք դրա վրա։ Շուտով պատրաստ կլինի»:
«Եվրոպան ունի պատերազմի ավարտի և անվտանգության երաշխավորման ընդհանուր տեսլական։ Նա պետք է լինի Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա։
Նաև` Երմակը և Թրամփի խորհրդականը քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վայրն ու ժամկետը։
«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը իմ ուկրաինացի գործընկերոջ հետ։ Մենք խաղաղության բանակցություններ ենք վարելու, և մենք արդեն խոսում ենք վստահության միջոցների մասին, որոնք հետո կփոխանցենք ռուսներին։ Դա լինելու է կոշտ մաքոքային դիվանագիտություն, բայց երկու կողմերն էլ պետք է ներգրավվեն... Կարծում եմ, որ մենք հիմա դրական ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է Մայք Ուոլցը Fox News-ին:
