Սպերցյանի վնասվածքը մեծ ազդեցություն կունենա «Կրասնոդարի» վրա. Մոստովոյ
Սպորտ
ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականների նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքը: Շաբաթ օրը՝ մարտի 1-ին, «Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ (1:1):
«Սպերցյանի վնասվածքը մեծ ազդեցություն կունենա «Կրասնոդարի» վրա: Մեր մոտ արդեն եղել է դեպք, երբ թիմը խաղում էր առանց Կորդոբայի, և դա զգացվում էր: Սպերցյանը «Կրասնոդարի» կարևորագույն ֆիգուրներից է: Բայց, մյուս կողմից, «ցուլերը» ունեն նաև այլ օտարերկրյա ֆուտբոլիստներ: Ինչ-որ մեկը կփոխարինի Սպերցյանին»,- ասել է Մոստովոյը «Чемпионат»-ի լրագրող Վլադիսլավ Կրուգլովին: