Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. Քեռյան Ո՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր 15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները Ռուսաստանում Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Կանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետ Նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔ

Հարավային Կովկասը Թուրքիայի համար չունի այն նշանակությունը, ինչ ուներ առաջ. Թուրքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Օրերս Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Եվրոպայում լիբերալ ճգնաժամը հնարավոր կլինի միայն հաղթահարել, եթե Թուրքիան աջակցի ու դառնա ԵՄ անդամ: Ո՞րն է Թուրքիայի նպատակը, ինչի՞ է ձգտում հասնել Էրդողանը մեկնաբանում է հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը. 

– Էրդողանի վերջին տարիների քաղաքականության գերագույն նպատակն է Թուրքիան դարձնել այնպիսի երկիր, որի ազդեցությունը դուրս է գալիս տարածաշրջանի շրջանակներից, և այնպիսի հեղինակություն ունենա, որ ազդի համաշխարհային քաղաքականության վրա: Այս նպատակին հասնելու համար Էրդողանն օգտագործում է բոլոր հնարավորությունները, փորձում է իբրև միջնորդ հանդես գալ նույնիսկ այնտեղ, որտեղ դա հնարավոր չէ: 

Ես կասկածում եմ, որ Թուրքիային կհաջողվի Ուկրաինայի այս պատերազմի հետ կապված միջնորդի դեր ստանձնել, որովհետև պարզ է, որ այդ խնդիրն իր վրա վերցրել է առաջին հերթին ԱՄՆ-ն, որն ուղիղ բանակցում է Ռուսաստանի հետ՝ նույնիսկ առանց Ուկրաինայի, ու հաջորդ փուլում, եթե այս փուլը հաջող ընթանա, կմասնակցեն Ուկրաինան ու ԵՄ-ն, չեմ կարծում, որ Թուրքիային հնարավորություն տրվի հանդես գալ իբրև միջնորդ: Մասնավորապես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ դրան դեմ կլինի, որովհետև վերջին շրջանում ավելի շատ են դառնում փաստերը, որ Թուրքիան օգնում է Ուկրաինային: Այսինքն՝ սա Թուրքիայի հեղինակությունն աշխարհում բարձրացնելու Էրդողանի հերթական փորձն է՝ այդ թվում օգտագործելով միջնորդի դերը տարբեր հակամարտություններում: 

– Իսկ կոնկրետ ԵՄ-ի մասով արված հայտարարությունը կարո՞ղ ենք դիտարկել որպես ԵՄ-ին անդամակցելու ուղիղ հայտ:

– Ես կարծում եմ, որ ԵՄ երկրներն արդեն չեն էլ զարմանում այս հայտարարություններից: Իհարկե չի կարելի նման դիտարկում անել, այս հայտարարության հետևում որևէ ռեալ բան չկա, դա Էրդողանի քաղաքականության այն հատվածն է, որ օգտագործում է այնպիսի բառեր, բառակապակցություններ, որոնց հետևում կոնկրետ բան չկա:

– Ստացվում է, որ Թուրքիան որքան էլ փորձում է իր ազդեցությունը, կշիռը բարձրացնել, միևնույն է, չի՞ հաջողվում:

– Թուրքիան չունի դրա համար պոտենցիալ, ռեսուրսները սահմանափակ են, ինքն իր էությամբ միջին պետություն է ու պետք է իր գլխից վերև թռչի, որ կարողանա դառնալ աշխարհի մի քանի հզոր պետություններից, ինչին ձգտում է: 

Թուրքիան այսօր իհարկե սկսում է դառնալ տեսանելի խաղացող միջազգային զենքի ու զինամթերքի շուկայում, թուրքական ԱԹՍ-ները բավական մեծ պահանջարկ են վայելում աշխարհում, այսինքն՝ ինչ-որ իրական բաներ կան, որ կարող ենք ասել՝ Թուրքիան իր տեղը աշխարհում տեսանելի է դարձնում, բայց նա իր տնտեսական պոտենցիալով աշխարհի պետությունների առաջին տասնյակի մեջ չի մտնում, երկրորդ տասնյակում է: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Հարավային Կովկասի մասով, եթե ընթանան բանակցություններ կամ գուցե արդեն ընթանում են, Թուրքիան իր մասնակցությունը կունենա՞:

– Չեմ կարծում, թե Հարավային Կովկասի մասով ինչ-որ առանձին բանակցություններ լինեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև: Հարավային Կովկասը չունի այնպիսի նշանակություն, որ այս նոր ձևավորվող աշխարհակարգում գերակա դիրք ունեցող ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Հարավային Կովկասի նկատմամբ ունենան այնքան մեծ հետաքրքրություն, որ հատուկ զբաղվեն դրանով: Կարծում եմ, որ Հարավային Կովկասում իրադրությունը կկոնսերվացվի այնպես, ինչպես հիմա կա՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի լռելյայն համաձայնությամբ: 

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ազդեցության տակ, ուղղակի վերջին տարիներին ուժեղացել է Թուրքիայի ազդեցությունը, դա այդպես էլ կմնա: Թուքիան էլ չեմ կարծում, թե իր ազդեցությունը մեծացնելու համար մեծ ջանքեր կգործադրի, իսկ դա կարող է անել Ադրբեջանին խրախուսելով, ուղղելով պատերազմի Հայաստանի դեմ, բայց քանի որ Թուրքիան հիմա շատ զբաղված է Մերձավոր Արևելքում, նրա առջև նոր հնարավորություններ են բացվում Սիրիայի հետ կապված, նա դրանով զբաղված կլինի, նա այն պետությունը չէ, որ կարողանա մի քանի կետերում ռազմավարական խնդիրներ դնել ու լուծել: Հարավային Կովկասում առաջիկա տարիներին իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի:

– Պարո՛ն Սաֆրաստյան, այսինքն՝ Թուրքիային լրիվ ձեռնտո՞ւ է այն իրավիճակը, որը այսօր կա մեր տարածաշրջանում:

– Չէի ասի, թե լրիվ ձեռնտու է, որովհետև նրա գերագույն նպատակն է Հարավային Կովկասն ամբողջությամբ դարձնել իր ազդեցության ոլորտ, բայց քանի որ այս պահին զբաղված է Սիրիայով, Մերձավոր Արևելքով, չի կարող այլ խնդիր դնել իր առաջ: Դրա համար կարծում եմ, որ Թուրքիայի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ հետևյալն է. ինչ հիմա մենք ունենք, որն ավելի լավ է, քան մինչև 2020 թվականն էր, դա պահենք, ֆիքսենք, մնացածը թողնենք հետոյի, սա պրագմատիկ մոտեցում է: 

Իմ գնահատմամբ՝ այսօր Հարավային Կովկասը Թուրքիայի համար չունի այն նշանակությունը, ինչ ուներ առաջ, հիմա նա ուրիշ խնդիրներով է զբաղված: «Զանգեզուրի միջանցքի» կառուցման համար էլ իրեն ժամանակ է պետք, որովհետև մինչև հիմա երկաթուղային կապ չունի Նախիջևանի հետ, հիմա էլ առանձնապես ինտենսիվ աշխատանքներ չեն կատարվում այդ ուղղությամբ: Ներկա փուլում իմ ընկալումները սրանք են, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում, ցույց կտա ժամանակը:






Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. ՔեռյանՈ՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. ՊուտինՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները ՌուսաստանումԵկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի ՄոսկվաՎանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համարԿանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետՆման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔԻնչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինիՀայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ ՄամիջանյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Գռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top