ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն տուգանել է Մադրիդի «Ռեալին» և նախազգուշացրել, հաղորդում է Cadenaser-ը:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում իսպանական ակումբի երկրպագուները «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում խտրական վերաբերմունք են ցույց տվել (3-2, 3-1):
Եթե առաջիկա երկու տարում իսպանական գրանդի` եվրագավաթային տնային խաղերում ևս մեկ նման դեպք կրկնվի, «Արքայական ակումբի» ստադիոնը մասնակի կփակվի, մոտ` առնվազն 500 նստատեղ:
Ի դեպ, տուգանքն էլ կազմում է 30 հազար եվրո: