ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՐՈՒԺԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 44-ՏԱՐԵԿԱՆ
Հասարակություն
Փետրվարի 23-ը, անմահ հերոս ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 44-տարեկան։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի հուշարձանին այցելեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հարազատներ, համագյուղացիներ։ Վարուժանը ծնվել է 1981 թվականին, Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում ։Գյուղի դպրոցի 8֊րդ դասարանը ավարտելուց հետո, սովորել ու ավարտել է Գյումրիի ուսումնարանը ստացել կապավորի մասնագիտություն։ Ապա զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է ԼՂՀ «Եղնիկների» զորամասում։ Բարեխիղճ ծառայության համար վերադաս հրամանատարության կողմից արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի։ Ցավոք, 2000 թվականի օգոստոսի 28-ին զոհվել է։ Հուղարկավորվել է ծննդավայրի Հայրենյացի գերեզմանատանը։ Նրա հիշատակը հավերժացնելու համար, կառուցվել է հուշարձան։ Հարազատների, ընկերների հուշերում նա շատ բարի, բոլորին հասնող Վարուժն էր, շատ անելիքներ ուներ այս կյանքում, ցավոք մնացին անկատար։ Այժմ, Վարուժանի անունը պատվով է կրում նրա եղբորորդին, ով ծառայում է Հայոց բանակում։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


