Նիկոլ Փաշինյանը միշտ եղել է քծնող ծառա իր արեւմտյան տերերի համար. Գագիկ Հարությունյան
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա էր գնացել: Թե ինչու է նա վերջին ժամանակներս այսպես «դռնեդուռ ընկել», եւ հերթական գործուղումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, «Իրավունք»-ը պարզել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը:
— Նիկոլ Փաշինյանը միշտ եղել է քծնող ծառա իր արեւմտյան տերերի համար, բայց կարծես թե, այդ տերերի ուժը մի փոքր նվազում է, հատկապես` Թրամփի իշխանություն գալուց հետո: Ես ինքս նաեւ իմ հոդվածներից մեկում Նիկոլ Փաշինյանին բնութագրել եմ որպես կատարյալ լրտես, որովհետեւ բացի նրանից, որ անում է ամեն ինչ, ինչ որ իրեն ասում են, այլ նաեւ նա իր հոգեկան, մտավոր թերությունների պատճառով ունի բազմաթիվ տարօրինակություններ, որոնք ադեկվատ չեն իրականության մեջ: Մենք այժմ գտնվում ենք մի այնպիսի ընթացքում, որ լիովին քաոտիկ վիճակ է ոչ միայն աշխարհում, այլ նաեւ առաջին հերթին հենց թեկուզ Հայաստանում, բայց միեւնույն ժամանակ, քաոսը վարակիչ հատկություններ ունի: Այդ ամենը, այսպես ասած, թվում է՝ ղեկավարվող քաոս է, մինչդեռ իրականում չի ղեկավարվում եւ դուրս է եկել իր հունից, եւ նա վարակում է նաեւ իր ստեղծողներին: Դրա վառ օրինակը Եվրոպան է եւ ամերիկյան դեմոկրատները, որոնք այսօր եւս ենթարկվում են այդ քաոտիկ մտածելակերպին ու գործողություններին, որոնք վնաս են իրենց իսկ պետության եւ ժողովուրդների համար:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացեք թերթի առաջիկա համարներից մեկում: