Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, նիդերլանդցի Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այցելել է Ավանի ակադեմիա և Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, ստացել անվանական մարզաշապիկ ու կարճ մեկնաբանություն կատարել, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Անհամբերությամբ սպասում եմ թիմի և ֆեդերացիայի հետ գործակցությանը: Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- ասել է 61-ամյա մասնագետը, որն աշխատանքը կսկսի մարտի 1-ից:
Մելիքբեկյանը ևս խոսել է նոր մարզչի նշանակման մասին.
«Ես վստահ եմ, որ մեր բոլորի աջակցությամբ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների կհասնի»,- ասել է ՀՖՖ ղեկավարը:
Մասնագետի պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով: