Զելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն է
Միջազգային
Զելենսկին, որ դեռ երեկ գիշեր Էմիրաթներ էր մեկնել, այնտեղ հայտարարեց, թե իր այդ այցը ոչ մի կապ չունի Սաուդյան Արաբիայում մեկնարկող ռուս-ամերիկյան բանակցությունների հետ, թեեւ նրա խոսքերին անգամ Ուկրաինայում չհավատացին:
Ու հիմա էլ տեղեկլացրել է, որ վաղը, երբ կընթանան ռուս-ամերիկյան բանակցությունները, ինքը մեկնելու է այդ երկիր՝ Սաուդյան Արաբիա: Բայց, բնականաբար, էլի այցը «ոչ մի կապ չունի» բանակցությունների հետ: Թեեւ հետաքրքրությունը շարժվել է, եւ ընթացքի մասին տեղեկություններ կխնդրի Սաուդյան Արաբիայի վարչապետ Մուհամեդ բեն Սալմանիից:
Աեն բան հասկանալի կլիներ, միայն թե Զելենսկին հասցրեց նաեւ հերթական տարօրինակ հայտարարությամբ աչքի ընկնել: Այն է՝ Չինաստանի մասնակցությունը ուկրաինական պատերազմի կարգավորման բանակցություններին չի բացառվում, քանի որ Պեկինը կարող է անվտանգության երաշխիքներ տալ։
Զելենսկին արդեն մի քանի անգամ մերժել է Պեկինի միջնորդությունը, ու տեսնես հիմա այդ ի՞նչ «անվտանգության երաշխիքներ» է նրանից սպասում: Ավելի, Զելենսկու համար մինչ այժմ միակ երաշխավորը Եվրոպան էր, ու ինչո՞ւ որոշեց շրջվել դեպի Պեկին:
Կարելի է իմաստը հասկանալ. Զելենսկին այսպիսով խոստովանեց, որ Եվրոպայից այլեւս որեւէ «անվտանգության երաշխիքներ» չի ակնկալում, չեն կարող տալ: Հասկանում է նաեւ, որ վերջին փրկօղակ կարող է լինել Պեկինը, բայց եթե միայն ցանկանա: Իսկ կցանկանա՞: Էս գլխից կարելի է բացառել:
Մի խոսքով, նման է, որ Զելենսկին արդեն որեւէ ռեալ տարբերակ չի տեսնում, եւ մտախում է խցկվել Սաուդյան Արաբիա, որտեղ գոնե այս պահին նրան սպասող չկա. ռուսներն ու ամերիկացիներն ինքնուրույն են պայմանավորվում: Մտածում է Չինաստանի մասին, միայն թե Պեկինը, հանուն ինչ-որ ոչ լեգիտիմ Զելենսկու հաստատ Մոսկվային դեմ չի գնա: Ասենք, լեգիտիմ էլ լիներ, էլի չի գնա: Կարճ ասած, շատ նման է, որ գործը տանուլ տված է համարում, չի ուզում հաշտվել, եւ համառորեն «չոլերն է ընկել»: