Հայտնի փաստաբանը հրապարակային խորհրդատվությամբ է հանդես եկել

Հարց փաստաբանին.
Ես ԴՈԿ կուսակցության հետևորդն եմ, սակայն այս հարցով չեմ դիմել պրն. Ղուկասյանին։ Ես Գայանեն եմ ու հարցս այսպիսին է` արդյո՞ք օրենքի խախտում չի Աննա Հակոբյանի առաջին տիկին լինելը, եթե նա օրինական (ЗАГС) կինը չի վարչապետի։ Ո՞ր իրավունքով է օգտվում պետ.բյուջեից և առաջին տիկնոջ իրավունքից։ Այսինք ցանկացած ,,սիրուհի,, եթե մի տասին ունենար ,,դրա,, նման ու ,,դրա,, կարգավիճակով, կունենայինք 11 առաջին տիկի՞ն։
Շնորհակալ եմ, կխնդրեմ պատասխանը հանրայնացնեք Վարդան Ղուկասյանի միջոցով:
Պատասխան.
Հարգելի տիկին Գայանե, լինեմ անկեղծ, ձեր՝ խորհրդատվություն ստանալու համար հարցի բովանդակությունից առաջին տպավորությունս այն էր, որ ես, լինելով Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան, դուք էլ, ինչպես նշել եք, վերջինիս կուսակցության հետևորդ, ենթադրվում է, որ պետք է պատասխանիս բովոնդակությունը լիներ ոչ Աննա Հակոբյանի օգտին:
Ինձ համար, որպես իրավապաշտպանի, իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, և անկախ նրանից, թե խնդիրը կամ հարցն ում վերաբերյալ է, անհրաժեշտ է լինել օբյեկտիվ:
Ձեր հարցի պատասխանը հետևյալն է. իրավամբ, ՀՀ ներպետական օրենքով օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի ամուսնությունը գրանցվի պետական լիազոր մարմնի՝ ՔԿԱԳ-ի /ԶԱԳՍ/ կողմից, ինչ վերաբերվում է քաղաքացի Աննա Հակոբյանի՝ օրինական կին չլինելուն, ապա արձանագրում եմ, որ միջազգային իրավանորմերով, ՀՀ հիմնական օրենքով իրավունքը գերակա է օրենքին, կարծում եմ, որ Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ամուսնական կյանքով ապրելը, համատեղ տնտեսություն վարելը, երեխաներ ունենալը խոսում է այն մասին, որ վերջիններս ամուսիններ են: Ձեր կողմից օգտագործվող սիրուհի եզրույթը այլ նշանակություն ունի, որը չի կարող կապ ունենալ ընտանիք եզրույթին հետ: Ավելին, բազմաթիվ են Հայաստանում և արտերկրում ընտանիքներ, որոնք ներպետական օրենքով պարտադիր պայման դիտվող գրանցումը չունեն: Իրավամբ, գրանցում չունեցող ամուսիններից մեկի մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքներով մյուս ամունինը չի կարող լինել ոչ առաջին հերթի, ոչ էլ այլ հերթի ժառանգ, առաջին հերթի ժառանգ լինում են ամուսնությունը գրացված ամուսինները, երեխաները, ծնողները, սակայն ինչպես վերը նշեցի, առանց համապատասխան գրանցման ամուսնությունը, որտեղ առկա են ընտանիք եզրույթի բոլոր պայմանները, անթույլատրելի է սիրուհի կամ սիրեկան եզրույթը:
Հարգանքով՝
Փաստաբան Լևոն Բաղդասարյան