Սինանյան Զարեհը լավ չի աշխատում.Armenian info
Հասարակություն
Մյունխենոմ հայ համայնքի հետ Նիկոլի հադիպումը վերածվել է խայտառակության. պարզվել է՝ որ նրա հետ հանդիպմանը չեն մասնակցել Հայոց Թեմը, 16 եկեղեցական միություններից որևիցե մեկը, Գերմանահայ Կեդրոնական Խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը, Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների միությունը, Հայ Բժիշկների միությունը, Հայ Մասնագետների միությունը, Հայ Գործարարների միությունը, Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը, Հայ Ակադեմիականների միությունը, Հայ Օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ.-ն, Հայ Երիտասարդական տարբեր միությունները և այլ կազմակերպություններ։
Սա ֆիասկո է, որին Նիկոլը, իհարկե, առաջին անգամ չէ, որ Սփյուռքում ենթարկվում է, ինչը նշանակում է, որ Սինանյան Զարեհը լավ չի աշխատում՝ չնայած ակնհայտ է, որ թուրքական օրակարգի սպասրակմման հարցում նա Նիկոլից պակաս շահագրգիռ մեկը չէ: Բայց Զարեհի փոխարեն եթե նգամ Աննան լիներ կամ ասենք Աշոտիկը, Նիկոլին Սփյուռքի աչքում բարձրացնելն ելի անհնար կլիներ. այն բացահայտ հայադավ, թրքամետ քաղաքականությունը, որ Նիկոլն է վարում, չի կարող նրա պատիվը Ցեղասպանության զոհերի ժառանգների մոտ բարձրացնել: Ավելին՝ Սփյուռքում վաղուց են հասկացել 2018-ին կատարվածի իրական էությոնը՝ չնայած այն փաստին, որ հեղափոխությունը Սփյուռքը ևս ողջունել էր՝ աջակցելով Նիկոլին:
Այս իմաստով, անկասկած, Սփյուռքն էլ ունի իր մեղավորության բաժինն այն աենում, ինչ որ կատարվում է վերջին տարիներին Հայաստանում. ի՞նչ էին գտել Նիկոլի մեջ, հայտնի չէ: Մի բան ակնհայտ է ՝այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակը զրոյականից ցածր է: Նիկոլին կարող են աջակցել միայն նրանք, ովքեր կա՛մ ծայրահեղ միամիտ են ու չեն հասկացել՝ ինչ է կատարվում, կա՛մ նրանք,ովքեր Նիկոլի նման օտարի շահը սպասարկողներ են՝ թուրքի կոշիկները մաքրող: Ցավոք, այդ առումով Սփյուռքում կան որոշ անբարեհույս տարրեր, որոնք իշխանափոխության դեպքում պետք է չեզոքացվեն: