Սպերցյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Աստանայի» դեմ խաղում(տեսանյութ)
Սպորտ
ԱՄԷ-ում հավաք անցկացնող «Կրասնոդարը» ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց ղազախական «Աստանային» (1։0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը 29-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։