Այս ամենից «բակային կրթության» հոտ է գալիս. Բալասանյան
Միջազգային
ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Թրամփը ոչ մի արտառոց բան չի անում, ուղղակի, կարծես, ԱՄՆ այն եզակի նախագահն է, որ ուղիղ կերպով ասում է՝ «իսկ թագավորը պարզվում է մերկ է»՝ ցույց տալով միջազգային իրավունքի մերկությունը ու հարցերը բոլորովին այլ տրամաբանությամբ լուծելու ցանկությունը։
— Այս ամենից «բակային կրթության» հոտ է գալիս, եւ Թրամփն իր համար որոշել է շփվել այն պետությունների ղեկավարների հետ, ովքեր ունեն այդ «կրթությունը»: