Իշխանությունները փորձում են օգտվել հենց այս պահից. Արթուր Մարտիրոսյան
Ներքաղաքական
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխանության իրական վստահությունը 10 տոկոսից էլ ցածր է: Եվ իշխանությունը, տեսնելով, որ կորցնում է վստահության տոկոսը, դրա համար իրեն պետք էր մի նոր թեմա, որով կկարողանա վերընտրվել: Ահա, թե ինչու իրենց գրպանային կուսակցություններն ԱԺ բերեցին եվրոպական թեմայով օրենքի նախագիծ: Այս համոզմանն է բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
— Ես զարմացած էի, որ ընդամենը 50 հազար ստորագրություն հավաքեց այդ խումբը, որովհետեւ եթե դուք փողոցում կանգնեցնեք որեւէ հայի, հարցնեք՝ ուզո՞ւմ է ինքը առանց վիզա ճամփորդել Եվրոպա, պատասխանը կլինի՝ այո, եթե հարցնեք՝ ուզո՞ւմ է գնալ Եվրոպայում աշխատել, կասի՝ իհարկե, ուզում է: Իշխանությունները փորձում են օգտվել հենց այս պահից: Իրենք այդ կուտը տալով՝ փորձում են կառչած մնալ աթոռներից: