Բրազիլիացի ամուսնական զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդ
Հասարակություն
Բրազիլիացի ամուսնական զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդ:
Զույգը միասին է 84 տարի 77 օր, և նրանք ասում են, որ ամուր ամուսնության գաղտնիքը սերն է։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք 13 երեխա են մեծացրել, որոնք նրանց թոռներ, ծոռներ և նույնիսկ կոռեր են տվել։ Նրանք այժմ ունեն 55 թոռ, 54 ծոռ և 12 կոռ:
Մանոելն այժմ 105 տարեկան է, իսկ Մարիան՝ 101 տարեկան, և նրանք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում` ողջ զույգերի միջև ամենաերկար ամուսնության համար։