Մակրոնը եվրոպացի առաջնորդներին շտապ հրավիրել է Փարիզի` արտակարգ գագաթնաժողովին՝ նվիրված Թրամփի կուրսին
Միջազգային
Մակրոնը եվրոպացի առաջնորդներին շտապ հրավիրել է Փարիզի` արտակարգ գագաթնաժողովին՝ նվիրված Թրամփի քաղաքականությանը
Այս մասին Մյունխենի համաժողովում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, ով հաստատել է, որ հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը։
«Նախագահ Թրամփն ունի գործողության մեթոդ, որը ռուսներն անվանում են «ուժով հետախուզություն»: Սեղմում ես, տեսնում, թե ինչ է տեղի ունենում, հետո փոխում քո դիրքորոշումը։ «Եվ մենք պետք է արձագանքենք», - ընդգծել է լեհ նախարարը։
Առայժմ հայտնի չէ՝ հանդիպմանը ներկա կլինեն ԵՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները, թե միայն նրանց մի փոքր մասը։ Հրավիրված է նաև Մեծ Բրիտանիայի երկրորդ «խաղաղության ջատագով» վարչապետ Սթարմերը։
Ու նորից եվրալիդերները սխալվում են. «ուժով հետախուզություն» անցկացվում է ոչ թե հետո դիրքորոշումը փոխելու, այլ` հակառակորդի թույլ տեղերը գտնելու համար: Թրամփը հունվարի 20-ից սկսած հենց դա էր անում` «ուժով հետախուզություն»` եվրոպացիների թույլ տեղերը գտնելու համար: Իսկ այն ամենը, ինչը նա արեց Մույնխենի գագաթաժողովիր շրջանակներում, արդեն մասշտաբային հարձակում էր) Իսկ եվրալիդերները հիմա պետք է գոնե իրար մեջ հասկանան` կարո՞ղ են դիմակայել այդ հարձակմանը, որը կնշանակի իրենց հիմնական դաշնակցի հետ պատերազմ: