«ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՆԿԱՏԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՆԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ձեր վճռական քվեարկությամբ մերժեք սուտն ու կեղծիքը. Սուքիաս Ավետիսյանի կոչը գյումրեցիներին «15 ՀՈԳԱՆՈՑ ՋՈԿԱՏՈՎ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԵՏ ԵՆ ՇՊՐՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ, ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՐԿԻ ԲԵԿՈՐԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ՍԱՐԿԻՍՅԱՆ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Վրաստանի հավաքականի երկրպագուները տարբեր իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ(տեսանյութ) Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-ից Էդգար Սևիկյանի շրջադարձ հարվածով գոլը` Վրաստանի դարպասին (տեսանյութ) Մարտի 26-ին Միջինք է Ինչ է սպասվում ռուսական թատրոնում ապրիլին Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում դարձավ չեմպիոն

Ամենեւին էլ չենք քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը. Շիրակ Թորոսյան

Ներքաղաքական

ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների միաձայն քվեարկությամբ՝ նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագիծը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

«ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՐՑԸ

Կողմ քվեարկելով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծին` իսկապե՞ս հավատում եք, որ մի օր Հայաստանը հայտնվելու է Եվրամիությունում:

— Այս քվեարկությունն ամենեւին չի նշանակում, որ մենք մի օր հայտնվելու ենք Եվրամիությունում: Այսօր ԵՄ անդամության 9 թեկնածու պետություն կա, որոնցից ոմանք՝ տասնյակ տարիներով: Եվրամիությունում հայտնվելու հստակ չափորոշիչներ կան, որոնց մենք տեւական ժամանակ անհրաժեշտություն ունենք համապատասխանելու: Սա գործընթացի սկիզբ է, վարքագիծ է, վերաբերմունք է եւ քաղաքական ակցիա է: Նաեւ քայլ է՝ ցույց տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ որոշումներ կայացնելու ունակությունը: Եվ պետք չէ այս հարցի շուրջ աժիոտաժ սարքել ու ասել՝ Հայաստանը գնում է այնտեղ: Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, իր տեղում է եւ ամրապնդում է իր ինքնիշխանությունը:

— Եթե նկատի ունեք այն, որ խորհրդարանական ընդդիմությունն է աժիոտաժ սարքել այս հարցի շուրջ, համենայնդեպս, «Հայաստան» խմբակցությունը խիստ ելույթներից հետո՝ չմասնակցեց քվեարկությանը՝ այդպես էլ վերջնական հստակ դիրքորոշում չարտահայտելով: Փաստորեն, այդքա՞ն էլ դեմ չէին:

— Հարցրեք իրենց, որովհետեւ իրենք քաղաքական վարքագիծ են դրսեւորել, որը կարող է որեւէ գնահատականի արժանանալ, այդ թվում՝ Ձեր մատնանշած գնահատականին:

— ՌԴ-ից հնարավոր բոլոր մակարդակներով զգուշացրեցին, որ Հայաստանը եթե գնում է Եվրամիության անդամակցման ճանապարհով, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից: Իսկ Ձեր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդգծում է, որ «որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, չի կարող Հայաստանը հրաժարվել ԵԱՏՄ շուկայից»: Հիմա ինչպե՞ս եք «լեզու գտնելու» Ռուսաստանի հետ:

— Նորից եմ շեշտում՝ ոչ մի տեղ չենք գնում, այլ քաղաքական վարքագիծ ենք դրսեւորել՝ ցուցաբերելով, շեշտադրելով մեր ինքնիշխանությունը եւ որոշումներ կայացնելու ընդունակությունը: Մենք գտնվում ենք ԵԱՏՄ կազմի մեջ, այնտեղ մեզ լավ ենք զգում, լուրջ առեւտրաշրջանառություն ունենք, հիմնադիր անդամ ենք եւ այսօր ամենեւին էլ չենք քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Ընդամենը փորձ ենք անում դիվերսիֆիկացնել մեր նաեւ տնտեսական հարաբերությունները, առեւտրաշրջանառությունը: Ամեն դեպքում, շատ վատ բան է մեկ կենտրոնից կախվածությունը: Մարդկային հարաբերություններում էլ է նաեւ այդպես: Եթե անգամ քո ամենահարազատ մեկից կախվածություն ես ունենում, դա շատ վատ բան է: Քանի որ աշխարհում պրակտիկորեն անկախ երկրներ չկան (հարաբերական իմաստով), անգամ ամենահզորները որոշակի պարտավորվածություն ունեն համակեցության կանոների մեջ տեղավորվելու, հետեւաբար, երեւի թե, ճիշտ է, որ մեր կախվածությունն ավելի շատ երկրներից լինի, որպեսզի երբ մեկի հետ խնդիր առաջանա, մնացածների հետ նույն հարաբերությունները՝ առեւտրատնտեսական, քաղաքական կարողանանք կարգավորել: Այլապես, եթե մեկի հետ խնդիր ենք ունենում, որից կախված ենք, իսկ մյուսների հետ հարաբերություններ չենք ունենում, փակուղի ենք մտնում եւ շատ ծանր իրավիճակի առաջ կարող ենք կանգնել:

«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ Է ՍԿՍՎԵԼ, ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ»

— Կարո՞ղ է Հայաստանը գնա մոլդովական սցենարով, հարցը դնի հանրաքվեի եւ պարզվի, որ ժողովրդի մեծամասնությունն ամենեւին էլ չէր ուզում Եվրամիություն մտնել: Իշխանությունն էլ արեւմտյան գործընկերներին ասի՝ շնորհակալություն, ցտեսություն…

— Ցանկացած սցենար հնարավոր է: Ինչ էլ լինի, ի վերջո, ժողովրդի կամքն է լինելու: Այսինքն՝ չի կարող ժողովուրդն ունենալ մեկ դիրքորոշում, քաղաքական իշխանությունը գնա մեկ այլ ճանապարհով: Եվ, վերջիվերջո, պարբերաբար Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, դրանք լակմուսի թուղթ են՝ ցույց տալու, քաղաքական ուժերի առաջարկները հանրությանը: Եթե դա չընդունվող առաջարկ է, ապա այդ առաջարկի հեղինակները պարզապես չեն հաղթելու:

— Ով ով, բայց Դուք լավագույնս գիտեք Վրաստանի օրինակը: Վրացիներն էլ գնացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, ունեցան կորուստներ եւ հիմա նոր խելքի են եկել ու ճիշտ հակառակ քաղաքականություն են իրականացնում: Մի՞թե սա բավարար չէր՝ նույն սխալը չկրկնելու համար:

— Պետք է քայլերը` ինչպես Վրաստանի, այնպես էլ` մեր գնահատենք՝ ըստ առկա իրողությունների: Այդ քայլերը հենց այնպես չեն լինում: Վրաստանի քաղաքական իշխանությունը շատ հստակ ամեն ինչ բացատրեց իր արեւմտամետ քաղաքացիներին: Ավանդաբար Վրաստանի հասարակության մեծամասնությունը արեւմտամետ էր, բայց նրանք ապացուցեցին ժողովրդին, որ Արեւմուտքն ուզում է երկրորդ Ուկրաինա սարքել Վրաստանում, եւ ասացին՝ եթե դուք դա եք ուզում, հարց չկա, բայց մենք չենք ուզում: Եվ իրենք այդ գաղափարով գնացին նախընտրական քարոզչության, ընտրությունների եւ հաղթեցին:

— Պարոն Թորոսյան, իսկ մենք պետք է դառնանք երկրորդ Ուկրաինա, նո՞ր այսքանը հասկանանք:

— Մենք Ուկրաինա դառնալու խնդիր չունենք, որովհետեւ մեր Ուկրաինան արդեն ունենք, այսպես ասած, դրա միջով անցել ենք: Ուկրաինայի դեպքերը Ղարաբաղից է սկսվել, աշխարհում բոլորը գիտեն: Ինչ վերաբերում է Վրաստանին, ի տարբերություն մեզ՝ Ռուսաստանի հետ սահման ունի, եւ դա շատ բան է փոխում: Դրա համար եմ ասում՝ հարցին պետք է նայենք՝ ըստ իրավիճակի: Վաղը Վրաստանը նորից կարող է հայտարարել, որ գնում է Եվրամիություն եւ վերսկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ: Սա ամենեւին էլ չի բացառվում, ինչը եւս կերեւա առաջիկայում:

— Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին, ինչպես նաեւ NED-ը եւ այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի եւ վրացական պետության դեմ։ Իսկ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդգծում է, որ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերը ֆինանսավորվել են ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական հիմնադրամներից: Այդ նույն կառույցները գործում են նաեւ Հայաստանում: Մտավախություն չունե՞ք, որ երկար տարիներ նրանք նույն գործին են լծված նաեւ այստեղ:

— Այո, Վրաստանի վարչապետն ասել է, որ ամերիկյան եւ եվրոպական դեսպանատները տարիներ շարունակ խառնված են եղել երկրի ներքին գործերին: Դե USAID-ին արդեն էլ չի գործելու, ինչքան հասկանում եմ: Ինչ վերաբերում է մյուս կառույցներին, այո՛, դրանք գործում են այստեղ, բայց այնքանով, որքանով լեգալ է իրենց գործունեությունն ու իրավունք ունեն, դրա համար կա պետություն, կան ծառայություններ, կա կառավարություն, կան հստակ գործառույթներ, որոնք կարող են, ըստ անհրաժեշության, հստակ գործել եւ պետությունը պահել ռելսերի վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՆԿԱՏԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՆԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՁեր վճռական քվեարկությամբ մերժեք սուտն ու կեղծիքը. Սուքիաս Ավետիսյանի կոչը գյումրեցիներին«15 ՀՈԳԱՆՈՑ ՋՈԿԱՏՈՎ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԵՏ ԵՆ ՇՊՐՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ, ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՐԿԻ ԲԵԿՈՐԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ՍԱՐԿԻՍՅԱՆԵկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալՎրաստանի հավաքականի երկրպագուները տարբեր իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ(տեսանյութ)Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-իցԷդգար Սևիկյանի շրջադարձ հարվածով գոլը` Վրաստանի դարպասին (տեսանյութ)Մարտի 26-ին Միջինք էԻնչ է սպասվում ռուսական թատրոնում ապրիլինԱրթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում դարձավ չեմպիոնԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրելՎԻԴԵՈ. Հաշիվը 5:0. հայ ֆուտբոլասերները պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»Սարսափ. 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղ Թուրքիայի իրադարձությունների եւ Իմամօղլուի կալանքի շուրջ ուշագրավ խաղ է զարգանում (Տեսանյութ)Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները (Տեսանյութ)Ռեակտիվ ինքնաթիռը ընկելել և պայթել ավիաշոուի ժամանակ` հանդիսատեսի աչքի առաջ (Տեսանյութ)Ռանոսը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասինՖՈՏՈ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում հայտնվելուց հինգ շաբաթ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի ընտրանու դեմ խաղում ՓԱՍՏԱԹՈՒՂՓ. Ալեն Սիմոնյանը թույլ չի տվել պատգամավորի փաստաբանը օրենքով սահմանված կարգով ներկա լինի անձեռնմխելիությունից զրկելու նիստինԳարունը ֆինանսական հաջողություն կբերի. կենդանակերպի որոշ նշաններ շուտով շատ փող կունենանՌուսական անօդաչուն ոչնչացրել է ոերմանական հազվագյուտ PzH 2000 ինքնագնաց հրետանին (Տեսանյութ)Ով է Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը եւ ինչ «գնով է» ճողոպրել երկրից. Բացառիկ մանրամասներԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ։Դմիտրի Կիսելյովն առողջական խնդիրներ ունիՀոր վերջին խոսքերը, ով իր սիրտը տվեց որդուն որպես դոնոր, արցունքները հնարավոր չէ զսպել, հուզում է մինչև սրտի խորքը Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ՝ ի պաշտպանություն Տիգրան ՈւլուբաբյանիԿենդանակերպի 3 նշան, որոնք ֆինանսական հաջողություն կունենան 2025 թվականի մարտի 24-30-ը«ԵՍ ԵՄ ՏԻՏՂՈՍԻ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԴԱ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԿինը ներկայացել է պայծառատես, հոգևոր բժիշկ և տղամարդուն խոստացել է հանել բացասական էներգիան և ապագայում սպասվող ավտովթարը հեռացնել, հափշտակել է խոշոր չափի գումարՀայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղումԿենդանակերպի այս նշանների բախտը կբերի մարտի 24-ից․ պատրաստվեքՍտամբուլում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակիՀամացանցում կադրեր են տարածվել ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա տղայի մասնակցությամբ դեպքից (տեսանյութ)Եթե տանը վեճերն անպшաս են, հաջողություն չկш, փողը չի բшվարարում, նշանակում է տանը բացասական էներգիա է կուտшկվել, ահա թե ինչ է պետք անելՈվքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումըՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնելԿյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ ԱրզոնՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՌուբլին կտրուկ шճել է. տարшդրամն՝ այսօրԵրևանում և մարզերում լույս չի լինելուԵթե ՔՊ-ն հաղթի Գյումրու քաղաքապետի ընտրություններում, մենք թերթելու ենք հաջորդ ոչ պատվավոր էջը. Լևոն ՀարությունյանՈվքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԱզգերի լիգա. Վրաստան-Հայաստան, օրվա մյուս խաղերըԿենդանակերպի երկու նշան, որոնք ճակատագրական լուրեր կստանան մարտի վերջինԼուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք. ԲեգլարյանՇՏԱՊ.,Մարտի23-ին սպասվում են ամենաուժեղ փոթորիկները Երևանի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 16:00-նՌուսական զորքերը ուս մեկ հատվածում են մտել Սումիի մարզՊայմանագիրը կնքվի, երբ Ադրբեջանը կանաչ լույս ստանա Անկարայից, Հայաստանն էլ Մոսկվայից և Թեհրանից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top